News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական բանակը հերթական զորավարժություններն է անցկացրել։  Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ ՊՆ-ին հղումով, «Տագնապ» ազդանշանից հետո զորամասերի ստորաբաժանումները լքել են մշտական ​​տեղակայման կետը և տեղակայվել կենտրոնացման գոտում։ Պաշտպանության նախարարության ղեկավարող կազմը հետևել է համազորային ուսումնական կենտրոններում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին։

Զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է հրամանատարական կազմի օպերատիվ որոշումներ կայացնելու հմտությունների հետագա կատարելագործմանը, շտաբների փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև դժվարին պայմաններում մարտը վերահսկելու նրանց կարողությանը:

Նշենք, որ սա առնվազն երրորդ զորավարժությունն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ