News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


«Գյուղացիները տագնապած, վրդովված դուրս են եկել ճանապարհ և այն փակել՝ հույս ունենալով, որ  դրանով կկարողանան ուշադրություն հրավիրել իրենց խնդիրների վրա և լուծումներ գտնել։ Սա իրենց ինքնաբերաբար ընդվզումն է՝ հանուն արդարության, հանուն ճշմարտության և հանուն կյանքի»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Սեմյոն քահանա  Առաքելյանը՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածում։ Նա նշեց, որ սակրավորների չեն տեսել և տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Կիրանցի հատվածում, անցնելիս ճանապարհին տեսել են մտահոգված մարդկանց, որոնք փակել են այն: Քահանան որոշել է կանգ առնել, տեսնել, թե ինչ հոգեվիճակում են մարդիկ, քանի որ արդեն քանի օր մտահոգված են իրենց տների, հողերի և ամենակարևորը՝ իրենց զավակների գոյության համար:

«Այստեղ ապրողները, որոնք 1990-ականներին չեն նահանջել, կարողացել են ամրանալ այս հողի վրա, իրենց տները պահել, իրենց զավակներին կյանք պարգևել իրենց պապական բնօրրանում հիմա տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը` այն պայմաններում, երբ մենք չենք կարողանում նրանց անվտանգության երաշխիքներ տալ»,- նշեց Սեմյոն քահանա Առաքելյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք վերարտադրել ենք քարտեզների վրա Հայաստանի սահմանների ամբողջ պարագիծը. Փաշինյանը ԱԺ էր եկել թղթե քարտեզը ձեռքին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ...
Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ կատարելապես անընդունելի. Փաշինյան
Հայաստանի տարածքի որեւէ միլիմետր չի թողնվել ուրիշին...
ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քկմ է, որից 208 քկմ օկուպացված է Ադրբեջանի կողմից. Հայկ Կոնջորյան
Դրա մի մասը Ածվաշենով և որոշ այլ տարածքներով օկուպացվել է դեռևս 1990-ականներին, և մոտ 139 քառակուսի կիլոմետր օկուպացվել է 2021 թվականի մայիսից...
Անբացատրելի գումարներ են առաջարկել կիրանցեցիներին, ասել են՝ ինչ թիվ ուզում եք, թղթի վրա գրեք. Գառնիկ Դանիելյան
Ահաբեկիչը ոնց է լինում. մարդկանց պատանդառության մեջ է վերցնում ու սկսում պայմաններ թելադրել…
Հայաստանը դիտարկվում է որպես կարևորագույն կրիտիկական հանգույց, որպես խաղաղության խաչմերուկ. Վիզլեր
Ըստ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի...
1976–ի քարտեզները հիմք են լինելու սահմանազատման ամբողջ գործընթացի համար. ԱԳ փոխնախարար
Մենք դրա մասին արդեն հայտարարություններ արել ենք: Եվ պարոն Գրիգորյանի գրասենյակից, եւ ԱԽ...
Ամենաշատ