News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ին՝ ժամը 11:08-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս, որտեղից դանակահարված երկու պատանի են բուժօգնության տեղափոխվել:

Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ժամը 10.55-ի սահմաններում Ալավերդի քաղաքի հրապարակի հարակից տարածքում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, որի ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա պատանիները կտրած-ծակած վնասվածքներ են ստացել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Թումանյանի բաժնի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են դեպքի հանգամանքներն ու վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Պարզվել է, որ նախորդ օրը պարզաբանումների համար պայմանավորվելով և ըմբշամարտի մարզադահլիճի հետնամասում հանդիպելով՝ նրանք սկսել են քաշքշել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել միմյանց, որի ընթացքում էլ 17-ամյա պատանին դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխվածներին:

Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ 17-ամյա պատանին ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետերբուրգում ադրբեջանցուն կասկածում են 400 միգրանտների լեգալացման մեջ
Խուզարկություններ միգրանտների լեգալացման գործով...
3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց
3 կանայք սարում կայծակնահարվել են․․․
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած...
Մեղրի-Ծավ հատվածից քարերը հեռացվել են, երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ...
Ոստիկանները հայտնաբերել են Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու բրիչով սպանած 27-ամյա կնոջը
Երեկ՝ մայիսի 27-ին, իրավապահները ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ