News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը ողջունել է ֆրանսիացի գործընկերներին Հայաստանի խորհրդարանում: «Մենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Առաջին անգամ չէ, որ հանդիպում ենք նման ձևաչափով: Շատ կարևոր է, որ ե'ւ մեր բարեկամական խումբը Ֆրանսիայում, ե'ւ Ձեր ղեկավարած բարեկամական խումբը Հայաստանում հնարավորություն է ունենում տեսնել իրադրությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև այցելել տարբեր տարածաշրջաններ և փորձել հասկանալ մեր համագործակցությունը նաև տարածքային և տեղական մակարդակներում»,- մասնավորապես ասել է բարեկամական խմբի ղեկավարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ