News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը


Իմ իրավունքի շրջանակում ա, որ պառկեմ ասֆալտին: Իմ անվտանգությունը ստեղ մի ապահովեք, երբ թուրքն եկավ, ոչ մեկ չի կարա իմ անվտանգությունն ապահովի:

Երևան-Մեղրի մայրուղու Տիգրանաշենի հատվածում, նախքան ակցիայի մասնակից մի քանի քաղաքացիների՝ այդ թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին բերման ենթարկելը, ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն տեղի ունեցավ:

«Խի ես թողել մենակ զինվորի հույսին, գնա պայմանագրային զինծառայող դարձի, զինվորի հետ սահմանը  պահի»,-ակցիայի մասնակիցներից մեկին ասաց ճանապարհը բացել ցանկացող ոստիկանը:

Քաղաքացիները ոստիկանների հետ վիճաբանության ընթացքում ոստիկաններին մեղադրեցին թշնամուն պաշտպանելու մեջ:

«Էս ճանապարհը Նիկոլը տալիս ա թուրքին, եկել եք թուրքի՞ ճանապարհն եք պահպանում, հայի դիմացն եք փակում: Դուք ձեր փողի մասին եք մտածում: Ձեզ համար ի՞նչ տարբերություն էս ճանապարհը կփակեք, թե՞ մյուսը: Դուք հայրենիք ունե՞ք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ դիմելով ոստիկաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ