News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Մենք իրապես շատ վճռական փուլում ենք գտնվում, բոլոր ոստիկանները պիտի հստակ հասկական, որ իրենց տրված հրամանանը ապօրինի է, և այս օկուպացիոն ռեժիմը հավերժ չէ: Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, նշելով, որ ոստիկանները Բագրատաշենի հատվածում  խանգարում էին լրագրողների աշխատանքին, քաղաքացիների ձեռքերից փորձում էին վերցնել հեռախոսները, որոնց միջոցով նրանք ցանկանում էին արձանագրել տեղի ունեցող քաշքշուկը:

«Այս հանցագործության, այս ապօրինի հրամանի կատարման համար նրանք բոլորը պատասխանատվություն են կրելու: Ոտիկանները պետք է հասկանան, որ այդ ուսադիրները, որ կրում են, պարտավորեցնում է ծառայել ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին»,-հավելեց Ասպրամ Կրպեյանը:

Հիշեցնենք, որ լարված իրավիճակ էր Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածում: Մարդիկ փակել էին ճանապարհը: Նրանց հետ էին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը:

Հիշեցնենք նաև, որ  այդ հատվածում ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանության արդյունքում  ուշաթափվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ