News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահպանել է 50 տոկոսի մակարդակի վրա։ Այս մասին ասված է կարգավորողի հաղորդագրության մեջ՝ Դրամավարկային քաղաքականության խորհրդի նիստից հետո։

«Դրամավարկային քաղաքականության խորհուրդը որոշել է զեղչման տոկոսադրույքը պահպանել 50 տոկոսի մակարդակի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ասվում է նաև, որ թուրքական իշխանությունների վարած դրամավարկային քաղաքականությունը «կհանգեցնի ամսական արժեզրկման նվազմանը, և 2024 թվականի երկրորդ կեսից կսկսվի ապաարժեզրկման գործընթաց՝ ներքին պահանջարկի վերաբալանսավորման, թուրքական լիրայի ամրապնդման և արժեզրկման ակնկալիէների բարելավման հաշվին»։ Կենտրոնական բանկը մտադիր է շարունակել ներկայիս քաղաքականությունը, բայց միևնույն ժամանակ զգուշացրել է, որ «արժեզրկման զգալի և տևական վատթարացման» դեպքում այն կխստացվի։

Թուրքիայի Կենտրոնական բանկը 2023 թվականի հունիսին ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է զեղչման տոկոսադրույքը 8,5%-ից մինչև 15%, որից հետո այն պարբերաբար բարձրացվել է, մարտին կարգավորիչը այն 45%-ից հասցրել է 50%-ի։

Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը։ Morgan Stanley բանկի կանխատեսման համաձայն, արժեզրկման ռիսկերի պատճառով զեղչման տոկոսադրույքը մինչև նոյեմբեր կպահպանվի 50%-ի մակարդակի վրա, որից հետո ԿԲ-ն կսկսի աստիճանաբար նվազեցնել այն։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կան բանկեր, որոնք ավելի շատ են տուժել, քան մյուսները ղարաբաղցիներին վարկերը դուրս գրելու արդյունքում. ԿԲ նախագահ
Պարտքերի փաթեթում, որը գնահատվել է 315 մլրդ դրամ, որի 70%-ը համաձայնել է ստանձնել ՀՀ ֆինանսների...
ԿԲ նախագահը պարզաբանել է արտարժույթով օվերդրաֆտների արգելքի պատճառը
ՀՀ ԿԲ-ն արգելել է արտարժույթով օվերդրաֆտները...
Կոնվերս Բանկը կազմակերպում է միջոցառում բիզնեսի համար
Միջոցառման ընթացքում կներկայացվեն Converse Markets տեխնոլոգիական հարթակը և կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունները...
Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր
Concierge ծառայություն...
Բանկային համակարգը Հայաստանի ամենակայացած և անկախ կառույցն է. ՀՀ նախագահ
Հանդիպման ընթացքում Դանիել Ազատյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Բանկերի միության գործունեության հիմնական ուղղությունների…
Temp. Ֆասթ Բանկն անգրավ բիզնես վարկի նոր առաջարկ է ներկայացնում
Temp-ի դեպքում Ֆասթն առաջարկում է 2,000,000 – 10,000,000 ՀՀ դրամ կամ 5,000 - 25,000 ԱՄՆ դոլար գումար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ