News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ռուսաստանի  առաջնորդներն ու քարոզիչները փորձում են հակամարտություն հրահրել լեհերի և ուկրաինացիների միջև, այդ թվում  ուկրաինական տարածքները Լեհաստնին միացնելու ենթադրյալ ծրագրերի մասին հայտարարություններով։ Սիկորսկին այս հայտարարությունն արել է Սեյմում՝ ներկայացնելով արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայտնել է RMF FM-ը։ 

ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին ասել է, որ Ուկրաինայի անկախությանը Եվրամիության լիակատար աջակցությունը, ներառյալ ԵՄ անդամակցությանն ուղղված նրա ջանքերը, կլինեն կառավարության եվրոպական քաղաքականության առաջնահերթությունը։

«Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու Լեհաստանի ենթադրյալ ծրագրերի մասին։ Դոնբասը Ուկրաինա է; Ղրիմը Ուկրաինա է. Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են։ Ուստի, կրկնում եմ, որպեսզի Կրեմլը լսի՝ Լվովը Ուկրաինա է»,- ասել է ԱԳՆ ղեկավարը՝ օգտագործելով Լվովի անվան ուկրաինական, այլ ոչ թե լեհերեն արտասանությունը։

Նա ընդգծել է, որ ռուս առաջնորդներն ու քարոզիչները ցանկանում են լեհերին հակամարտության մեջ մտցնել ուկրաինացիների հետ։

Սիկորսկին նշել է, որ իր գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Լեհաստանը միացել է G7 երկրների՝ Ուկրաինայի հանդեպ փոխադարձ երկարաժամկետ պարտավորությունների մասին հռչակագրին։ Նա ընդգծել է, որ որպես հարևան երկիր, ռազմական, հումանիտար և էներգետիկ կենտրոն, Լեհաստանը ցանկանում է ձևավորել այդ պարտավորությունները միասին, այլ ոչ թե հետևել կողքից, երբ դա անում են մյուսները:

Ըստ նախարարի, լեհական ընկերությունները պետք է կարևոր դեր խաղան Ուկրաինայի տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնման գործում։ Նա նշել է, որ իրենց ջանքերին աջակցելու համար ստեղծվել է Ուկրաինայի վերակառուցման հարցերով հանձնակատարի պաշտոն։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WaPo. Չինաստանը հրաժարվել է զենք մատակարարել Ռուսաստանին ԱՄՆ նախագահի զանգից հետո
Նրանք ասել են, որ զենքն արդեն «պատրաստ է առաքման», երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը զանգ է...
Շվեդիան Ուկրաինային կփոխանցի ռազմական օգնության ամենամեծ փաթեթը, որը կներառի եզակի թռչող ռադար
Նրանք կարող են նույնականացնել թեւավոր հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և թիրախները ինչպես...
Խարկովի մարզից Ռուսաստանի հարձակման համատեքստում տարհանել են ավելի քան 11 հազար մարդու
Խարկովից տարհանվել է ավելի քան 11 հազար մարդ...
Ուկրաինան առաջիկա օրերին կստանա առաջին արկերը՝ չեխական նախաձեռնության շրջանակում. Չեխիայի վարչապետ
Կիեւը կստանա զինամթերքների առաջին խմբաքանակը...
Զելենսկուն խնդրում են ՆԱՏՕ-ից «անհնարինը» չպահանջել. Telegraph
Այս տարի Ուկրաինան չի մոտենա ՆԱՏՕ-ին անդամակցելուն...
Կրասնոդարի երկրամասի իշխանությունները պահանջել են քանդել եկեղեցիբ, որի վանահայրը դեմ է պատերազմին
Տաճարի վանահայրը դեմ է պատերազմին...
Ամենաշատ