News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Այսօր առավոտից երկկողմանի փակ է Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը։ NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ փակել են պարեկները՝ պատճառաբանելով, որ ինչ–որ աշխատանքներ են կատարվում։

Միջպետական ավտոճանապարհի այդ հատվածում երթևեկը կատարվում է շրջանցիկ ճանապարհով։

Բաղանիսի բնակիչները հայտնեցին, որ սահմանազատման անվան տակ տարածքներ հանձնելուց հետո Ադրբեջանի, Բաղանիս-Այրում նախկին գյուղի սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով։ Այստեղ արդեն սահմանային սյուներ են տեղադրվել։

Հիշեցնենք, որ օրերս այս ճանապարհը եւս մեկ անգամ փակվել էր, ինչը բնակիչների դժգոհությունն էր առաջացրել։ Այդ ժամանակ ԱԱԾ–ն պարզաբանել էր, թե ճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար։

10F5BF67-B815-47FE-91CC-AD775BAD546C.jpg (58 KB)

42E3CA49-FA85-4047-8C00-B6249D92B242.jpg (88 KB)

59B158FF-7454-42C1-B444-7B731DB0DD26.jpg (72 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանին չեմ լսել. ԱԱԾ տնօրենի տեղակալը` ՀԱՊԿ 2 պետության ՀՀ-ի դեմ պատերազմ նախապատրաստելու մասին
Սահմանապահ զորքերը տեղակայման փուլում են, դուք տեսնում եք...
Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք եւ միասին կգնանք. ԳՇ պետը՝ Ջերմուկից Ադրբեջանի ԶՈՒ հետքաշման մասին
Լսիր՝ քեզ ինչ եմ ասում, ինձ մի պարտադրիր, թե ես ինչ պատասխան պետք է տամ: Ինձ մի հրահրեք...
Այո՛, վստահ եմ, որ տրված տարածքները ՀՀ-ի տարածքներ չեն. ՀՀ ԳՇ պետը խնդրեց «հող հանձնելու» մասին հարցադրում չանել
Կիրանցի հատվածում ծառայությունը իրականացնում են սահմանապահ զորքերը...
Երկու տարի ա, էս դպրոցը սարքում են, եթե էդ տեմպով են սարքելու, նոր դպրոցը ե՞րբ պատրաստ կլինի. Կիրանցի բնակիչ
Մեզ էլ են առաջարկել՝ գյուղի այլ հատվածում դպրոց կառուցել, գոնե էդպես անեն, որ կարողանանք երեխեքին դպրոց տանել: Ուղղակի երկու տարի ա, էս դպրոցը սարքում են, եթե էդ տեմպով են սարքելու, նոր դպրոցը ե՞րբ պատրաստ կլինի...
Լիտվան պատրաստ է իր ավանդը ներդնել Հարավային Կովկասում վստահության ստեղծման գործում. Նաուսեդա
Լիտվան աջակցում է խաղաղության հասնելու Ադրբեջանի ջանքերին...
Եթե ծնողներին չբավարարի մեր որոշումը, Կիրանցում նոր դպրոց կկառուցենք․ Նիկոլ Փաշինյան
Ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք, քան...
Ամենաշատ