News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թ. մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Ըստ հիմնավորման՝ ծրագրի իրականացման նպատակով ՎԶԵԲ-ից ներգրավվել են 14.6 մլն եվրո ծավալով վարկային և 5.3 մլն եվրո ծավալով դրամաշնորհային միջոցներ: Մեկ այլ դրամաշնորհ՝ 2 մլն եվրո ծավալով, ներգրավվել է Արևելյան Եվրոպային էներգախնայողության ու շրջակա միջավայրի գործընկերության («E5P») տարածաշրջանային հիմնադրամից:

Համաձայնագրով կնախատեսվի 2.72 մլն եվրո արժողությամբ նոր՝ Դ տրանշ՝ ուղղված Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ