News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Համաբելառուսական Ժողովրդական Ժողովը հավանություն է տվել ազգային անվտանգության և ռազմական դոկտրինի նորացված հայեցակարգին, ինչը նշված փաստաթղթերի հաստատման վերջին փուլն է։

Ըստ BELTA պետական ​​ գործակալության՝ Բելառուսի Անվտանգության խորհուրդը փետրվարին ընդունել է ազգային անվտանգության հայեցակարգի նոր տարբերակի նախագիծը, կազմակերպվել են նաև հանրային քննարկումներ: Անվտանգության խորհուրդը միաժամանակ հավանություն է տվել ռազմական դոկտրինի փոփոխություններին։

Համաբելառուսական ժողովրդական ժողովի հաստատումը ընթացակարգի վերջին փուլն էր, նորացված փաստաթղթերը միաձայն աջակցություն են ստացել:

Անդրադառնալով ռազմական դոկտրինին, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ դրանում մատնանշվել են «Բելառուսին սպառնացող աղբյուրները»: Ըստ նրա՝ շեշտը դրվում է Լեհաստանի ենթադրյալ «տարածաշրջանային հավակնությունների» վրա, որոնք, հնարավոր է, երկիրը փորձի իրականացնել ուժի կիրառմամբ։

Դոկտրինի նոր խմբագրմամբ մանրամասնվում են Բելառուսի դաշնակցային պարտավորությունները Ռուսաստանի Դաշնության հետ Միութենական պետության կազմում, և թե ինչպես նա կարող է մասնակցել «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ