News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, արտահանումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը, առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության խթանման, գործարար կապերի ամրապնդման թեմաների վերաբերյալ։

Կարևորվել է թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտում հարաբերութունների խորացումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ-ում պատրաստ են աշխատել ՀՀ ցանկացած իշխանության հետ, Փաշինյանը բավական ամուր դիրքեր ունի. սենատոր Ջաբարով
Փաշինյանը բավական ամուր դիրքեր ունի...
Ռուսաստանի փոխվարչապետ. Հայաստանի հետ առեւտրում խափանումներ չկան
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի խափանումներ չկան...
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատը նշել է 100-ամյա հոբելյանը
Մայիսի 26-ին ՌԴ ԱԴԾ Արմավիրի Սահմանապահ ջոկատը նշել է 100-ամյակը...
«Հրապարակ». Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Փաշինյանը վերջին անգամ աղմկահարույց հայտարարություն է արել. «44-օրյա պատերազմի...
Հայաստանում ՌԴ դեսպանը Մոսկվա է կանչվել` խորհրդակցությունների
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված փաստաթղթում...
Հայաստանում հակառուսական տրամադրություններն առաջացել են Ռուսաստանի գործողությունների արդյունքում. պատգամավոր
Նա վստահեցրեց, որ եթե անգամ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, դրանք չեն գեներացվում երկրի իշխող ուժի կամ իշխանության կողմից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ