News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ ակցիայի մասնակիցները փակեցին Կիրանցի կամուրջը, որտեղ ըստ շրջանառվող լուրերի, այսօր պետք է իրականացվեին ականազերծման աշխատանքներ: Բնակիչները շրջափակել են նաև Ռազմական ոստիկանության պահակակետը։

Ավելի վաղ գրել էինք, որ տավուշեցիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ, որտեղ առավոտվանից սպասում են ականազերծման աշխատանքներ իրականացնողների ժամանելուն:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ