News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը։

NEWS.am-ը քիչ առաջ հաղորդել էր, որ քաղաքացիները փակել են Կիրանց գյուղի կամուրջը, որտեղ, ըստ շրջանառվող տեղեկությունների, պետք է այսօր ականազերծման աշխատանքներ իրականացվեն։ Բողոքի ակցիայի մասնակիցները վաղ առավոտից սպասում են, որպեսզի թույլ չտան իրականացնել ականազերծման աշխատանքները, նաև վրան են տեղադրել կամրջի մոտակայքում։

Հիշեցնենք, որ այսօր ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև Հայաստանի մի շարք հատվածներում քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացրել, փողոցներ փակել՝ պահանջելով դադարեցնել սահմանազատման աշխատանքները Տավուշում և որևէ տարածք չզիջել Ադրբեջանին։

Ոստիկանական ուժերն արագ արձագանքում էին անհնազանդության ակցիաներին, բիրտ ուժ կիրառելով քաղաքացիների նկատմամբ` նրանց հեռացնում էին ճանապարհից և բերման ենթարկում, իսկ մեքենանները հեռացնում էին գրկելով կամ քարշակներով:

Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում:

Չնայած ոստիկանության կողմից կիրառվող ուժին` անհնազանդության ակցիաները չեն դադարում: Պարբերաբար տեղեկություններ են ստացվում փակվող նոր ճանապարհների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ