Շվեյցարիայի ոստիկանությունը ետ չի մնում իր ամերիկյան գործընկերներին. Նյու Յորքում Wall Street-ի ճամբարի ցրումից հետո, նմանօրինակ ակցիա ցրվել է նաեւ Լինդենխոֆ հրապարակում` Ցյուրիխում, հաղորդում է Reuters-ը:
Ոստիկանության տվյալներով, ձերբակալվել են ակցիայի 50 մասնակիցներից 31-ը, ովքեր հրաժարվել են կատարել ոստիկանության պահանջները եւ լքել հրապարակը, բայց լուրջ դիմադրություն ցույց չի տրվել:
Հիշեցնենք, որ այսօր Նյու Յորքի ոստիկանությունը սկսել է ապամոնտաժել «Գրավիր Wall Street»-ը շարժման մասնակիցների ճամբարը: Անցկացված ակցիայի շրջանակներում ձերբակալվել է 70 մարդ:




























