News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Մեզ փորձեցին ամեն գույնով, ամեն պիտակով պիտակավորել, բայց այդ բոլորը ժողովուրդը ֆիլրտրել է և հասկացել, թե իրականությունը, ճշմարտությունն ինչի մասին է: Հիմա էլ փորձում են այնպես ներկայացնել, թե այս պայքարը ծառայում է այլ պետությունների շահերին, որոնք ցանակնում են մեր միջոցով բախումներ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ եք դուք, զոհերի պատճառն էլ եք դուք: Ի վերջո, հասկացե՛ք, որ դուք եք իշխանությունը: Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Կիրանցում NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով իշխանություններին:

«Կիրանցի այս բարձունքում, Տավուշի այս գեղեցիկ կենտրոնում մեր արդարության և ճշմարտության համար այս մեծ պայքարի օջախում  հավաքված են արժանապատիվ, հրաշալի մարդիկ, ովքեր ոտքի են կանգնել ընդդիմանալու ստին և կեղծիքին: Այս հարցը, թեպետ, ծագել է այստեղ, կամ ուղղակի որպես առաջնագիծ վերաբերում է այս շրջանին, այդուհանդերձ, լուծումները գտնվում են ողջ Հայաստանում՝ մասնավորապես՝ Երևանում»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի տարբեր վայրերում իրենց անհամաձայնությունն արտահայտողներին:

«Գիտեմ նաև, որ որոշ դեպքերում ոստիկանների միջամտություն, անհամարժեք և բիրտ ուժի կիրառում է եղել, ոմանք վնասվածքներ են ստացել, ոմանց ձերբակալվել են, այդ ամենը սակայն, նշանակություն չունի: Մեր բարձրագույն արժեքը, գիտակցությունը և պայքարի ուղին ճշմարտության հաստատումն է: Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով: Մենք այս գործընթացը կասեցնելու ենք ճշմարտությամբ, այլ կերպ չի կարող լինել: Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու»,-հավելեց Տավուշի թեմի առաջնորդը:

Բագրատ Սրբազանը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով շարունակել իրենց անհամաձայնությունն արտահայտել: Ոստիկաններին էլ կոչ արեց չլարվել, որովհետև ժողովուրդը իրենց հետ բախումների միտում չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զարթնե՜ք, ձեր շուրջ եղած աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է. Վլադիմիր Մարտիրոսյան
Էս երկրների համակարգերը աշխատում են, պաշտոնյաները տեղում են, մշակված և մտածված քաղաքականությունները ունեն պատասխանատուներ և ակտորներ, կա ...
Ադրբեջանը հայտարարել է Ռուսաստանում և այլ հարթակներում Հայաստանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին
Դրա մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն...
Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները. «Փաստինֆո»
Այսպես՝ առաջին հարցով ՀՀ կառավարությունից լրատվամիջոցն ակնկալել է տեղեկանալ, թե Կիրանց բնակավայրից որքան հողատարածք է գերակա շահ…
Կիրանցի նոր ճանապարհն արդեն իսկ կոնֆլիկտի պատճառ է դարձել հայ և թշնամու սահմանապահների միջև. Աճարկուտի ավագանու անդամ
«Ժեշտից «անվտանգությունը» նիկոլի սարքած ճանապարհին...
Մոսկվան պատրաստ է իր հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համար. Զախարովա
Բանակցությունների համար նրանց համար կստեղծի ամենահարմար պայմանները...
Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը. Թաթոյան
Արման Թաթոյանը միջազգային լրագրողներին ներկայացրել է Արցախում...
Ամենաշատ