News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները հայտարարել են հսկա ծովային դինոզավրերի նոր տեսակի հայտնաբերման մասին։ Առաջին գյուտն արվել է դեռևս 2018 թվականին, սակայն հնէաբանները ձգտում էին ավելի շատ ապացույցներ ձեռք բերել, ուստի չէին շտապում հրապարակման հարցում։

Եվ ահա, երկու տարի առաջ արվեց երկրորդ հայտնագործությունն առաջինից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Ուելսի Սևեռն գետի գետաբերանի լողափում: Արարածին գետի պատվին անվանել են Ichthyotitan severnensis։ Ըստ Tehkult գիտական հանդեսի՝այս պահին գիտնականների տրամադրության տակ կա հսկայի ծնոտների միայն մի քանի բեկոր, ուստի նրա չափերի, ապրելակերպի և այլնի վերաբերյալ բոլոր եզրակացությունները միայն տեսական են։

Ծնոտի ոսկորը իխտիոզավրերի շրջանում ճանաչված հսկա շոնիզավրի ծնոտի հետ համեմատելով՝ գիտնականներն 25%-ի տարբերություն են արձանագրել։ Սա նշանակում է, որ չնայած շոնիզավրի մարմնի երկարությունը մոտ 20 մետր է, իխտիոտիտանինը ​​կարող է հասնել 26 մետրի:

Այսօր ծովային բոլոր դինոզավրերի շրջանում դա ռեկորդ է, թեև առավել երկար արարածներ ապրել են ցամաքում՝ հիմնականում իրենց երկար պարանոցի հաշվին: Իխտիոտիտանն անվիճելի գիշատիչ է՝ հավանաբար սննդի շղթայի ամենավերին աստիճանին, բայց շատ կարճ՝ շուրջ 2 միլիոն տարի, քանի որ դարձավ իխտիոզավրերի ճյուղի զարգացման պսակը:

Այս հսկան ապրել է մոտ 200 միլիոն տարի առաջ և, ի վերջո, դարձել է էվոլյուցիայի զոհ՝ իր տեղը զիջելով ճկուն պարանոցով պլեզիոզավրերին և գերգիշատիչ մոզազավրերին: Գիտնականներն այժմ հնագույն հրեշի ամբողջական գանգը գտնելու հույսով ուսումնասիրում են Ուելսի տարածքը՝ իրենց վարկածները հաստատելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ի ափերին ահռելի արարած են նկատել
Նայգաարդը նշել է, որ սա երբևէ գրանցված ամենամեծ առանձնյանկն է...
Հայաստանում հանդիպող գորշ արջերի ենթապոպուլյացիան փոքր է, իզոլացված և կարիք ունի պահպանության
Ընդգծենք, որ սիրիական գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով...
Կենդանաբանական այգու միակ փղի՝ Բունկայի ազատավանդակը շատ փոքր է. երկրորդ փիղ բերելու մասին են մտածում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 3-ին, քաղաքապետարանի…
ԱՄՆ-ին սպառնում է «սուպերխոզերի» ներխուժումը Կանադայից. ԶԼՄ
Կանադական «սուպերխոզերը» կարող են լցվել ԱՄՆ տարածք...
Ճապոնական շուն Կաբոսուն՝ Doge ինտերնետ մեմերի նախատիպը, մահացել է 19 տարեկանում
Շան տերը հայտնում է նաև, որ շանը հրաժեշտը տեղի կունենա մայիսի 26-ին...
Կենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ձագերով
Ի դեպ՝ առաջիկայում սպասվում է երրորդ սպիտակագլուխ անգղի ծնունդը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ