News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների միայն  9% -ն է Հայաստանը համարում ԱՊՀ տարածքում առավել կայուն եւ հաջողակ պետություն:

Հասարարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) ներկայացրել է տարեկան հետազոտության արդյունքները:

Հարցման մասնակիցների 34%-ն առավել հաջողակ եւ առավել կայուն  երկիր է համարում Ղազախստանը,  երկրորդը Բելառուսն է` 31%-ով, եռյակը եզրափակում է Ուկրաինան` 19%-ով:

Հաջորդը Հայաստանն է`  9%-ով, ապա Ադրբեջանը` 6%-ով: Մոլդովան եւ Թուրքմենստանը ստացել են հարցվածների 5-ական տոկոսը, Ուզբեկստանն ու Վրաստանը` 3-ական տոկոսը: Ամենաանկայուն  երկրները, ըստ հարցվածների, Ղրղզսատանն ու Տաջիկստանն են` համապատասխան 2  եւ 1 տոկոսով:

Ռուսաստանցիների համար Ռուսաստանի ամենհուսալի գործընկերն ԱՊՀ տարածքում դարձյալ Ղազախստանն է` 37%-ով: Երկրորդ եւ երրորդ տեղերը նորից պատկանում են  Բելառուսին եւ Ուկրաինային` համապատասխանաբար 23% եւ 21%-ով: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ, Բելառուսի դիրքերը նվազել են, իսկ Ուկրաինայինը` ամրապնդվել:

Հայաստանը կրկին չորրորդ տեղում է` 6%-ով,  որին հաջորդում է Մոլդովան`  4%-ով, ապա Ադրբեջանն ու Ուզբեկստանը` 3%-ով: Ղրղզստանն ու Թուրքմենստանը կրկին վերջին տեղերում են:

Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների նկատմամբ հումանիտար հետաքրքրությանը, ապա  այստեղ ռուսաստանցիներին ավելի շատ հրապուրում են Ուկրաինան եւ Բելառուսը` 15-ական տոկոսով, հաջորդը Ղազախստանն է` 14%-ով: Ռուսաստանցիների համար հետաքրքիր է նաեւ Հայաստանի` 12%  եւ Մոլդովայի`10%, մշակութային ժառանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ