News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Թուրքական բանակը տրանսսահմանային գործողություն կիրականացնի Իրաքի հյուսիսում, ահաբեկչական Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ, արգելված է Անկարայում) դեմ, առանց Բաղդադի կառավարության եւ Իրաքյան Քուրդիստանի վարչակազմի աջակցության։ Այս մասին տեղեկացրել է Hürriyet թերթը՝ նշելով, որ գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի։

Տեղի ԶԼՄ-ները եւ ռազմական վերլուծաբաններն ավելի վաղ տեղեկացրել էին, որ Թուրքիայի գործողությունը Հյուսիսային Իրաքում, որտեղ գտնվում են ՔԱԿ հիմնական բազաները, նախատեսվում է Իրաք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցից հետո, որը տեղի է ունեցել ապրիլի 22-ին։ Նպատակը 30-40 կիլոմետր լայնությամբ անվտանգության գոտու ստեղծումն է եւ վերահսկողության սահմանումը երկու երկրների 378 կիլոմետր երկարություն ունեցող սահմանի ամբողջ գծով, տեղեկացրել է թերթը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ գործողությունը նախապատրաստվում է ամբողջ թափով, ամրացվում են թուրք զինվորականների ժամանակավոր տեղակայման տեղերը, ստեղծվում են նորերը։ Վերանայվել են մի քանի օպերատիվ պլաններ, մասնավորապես՝ քննարկվում են Բաղդադի եւ Էրբիլի հետ գործողությունների համակարգման հարցերը։ Խոսքն այն մասին է, որ Իրաքյան Քուրդիստանի փեշմերգա ռազմականացված կազմավորումներն իրենց վերահսկողության տակ վերցնեն անցակետը Իրաքի եւ Սիրիայի սահմանին եւ աջակցություն ցուցաբերեն Թուրքիային Մեթին, Հաֆթանին եւ Զապ շրջաններում լոգիստիկ կենտրոնների ստեղծման հարցում, որոնք, ինչպես սպասվում է, կդառնան գլխավոր հարվածի ուղղությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի խորհրդարանում Էրդողանի կողմնակիցները կռվել են քրդամետ պատգամավորների հետ
Վեճ Թուրքիայի խորհրդարանում...
Քրդերը Թուրքիային մեղադրել են Սիրիայի քրդական շրջաններում ընտրությունները խափանելու փորձերի մեջ
Քրդերը մեղադրել են Թուրքիային...
Թուրքիայում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել. կա 239 ձերբակալված
Ձեռնարկված աշխատանքների արդյունքներով՝ իրավապահներն առգրավել են հրազեն, ինչպես նաև մեծ քանակությամբ կազմակերպչական փաստաթղթեր և թվային նյութեր...
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ