News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք բարձր ենք գնահատել: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին:

Քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին դեսպան Քվինի հետ ստորագրել ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը»,- ասված է Սուրեն Պապիկյանի գրառման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ցուցադրել է երեկոյան Երեւանը եւ հայտնել, որ աջակցում է դեմոկրատական Հայաստանին
Ուզրա Զեյան հրապարակել է լուսանկար երեկոյան Երեւանից...
ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը խոչընդոտ չէ ԱՄՆ-ի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար. Զեյա․ «Հետք»
Սակայն, ես ուզում եմ նշել, որ պաշտպանական և քաղաքացիական անվտանգության ասպարեզներում տեսնում ենք մեր երկարամյա դրական համագործակցության…
Ամերիկահայ զինվորականները «Արծիվ գործընկեր» զորավարժությունում հանդես են գալիս որպես թարգմանիչներ․ Քվին
Շնորհակալություն ծառայության համար…
ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հաստատել է տեղեկությունը
Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր…
ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի Հայաստան կատարած այցի, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական…
ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել են ՊԾ վարչական համալիր
Միջոցառման կազմակերպիչներն են Մոլդովայի Հանրապետության ԿԸՀ-ն, Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը…
Ամենաշատ