News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների մտահոգություններին, ու ա գաղտնիք չէ. երբ իմ առաջադրումը եղավ ԿԸՀ նախագահի պաշտըոնում, 17 ՀԿ-ներ իրենց դժգոհությունն էին հայտնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով նրան, որ Freedom House միջազգային կազմակերպությունը իր զեկույցում նշել էր, որ երկրի վարչապետի կուսակցի՝ ԿԸՀ նախագահի պշտոնում նշանակումը քաղհասարակության մտահոգությունն է հարուցել:

«Գնացեք այդ նույն ՀԿ-ներին հարցրեք՝ իօրենց մտահոգություններն արդարացե՞լ են, թե՞  կասկածները փարատվել են: Երբ եղել է այդ քննադատությունը, ես ասել եմ՝ ես աշխատանքով կապացուցեմ: Ես ասել եմ՝ կապրենք՝ կտեսնենք: Երեւանի ընտրությունները ամենախոշոր ընտրություններն էին իմ ընտրությունից հետո: Խնդրեմ, տեսեք, թե այդ ընտրությունների կազմակերպման հետ կապված ով ինչ բողոք ունի: Երկու միջազգային դիտորդական կազմակերպություն է եկել Երեւանի ընտրություններին: 37 ընտրական մարմինների ներկայացուցիչներ են եկել տարբեր երկրներից: Բոլորի գնահատականը այդ ընտրությունների վերաբերյալ եղել է դրական: Ես համարում եմ, որ սա է իմ գործունեության գնահատականը»,-ասաց Հովակիմյանը:

Նա վստահեցրեց, որ իր ողջ կյանքում պայքարել է, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային, եւ իշխանությունը ձեւավորվի բացառապես ընտրությունների միջոցով:

Դիտարկմանը, որ վերջերս քաղաքական դաշտում քննարկվում էր հնարավոր արտահերթ ընտրությունների թեման, արդյոք ինքը դրա հետ կապված որեւէ ազդակ ստացել է, ԿԸՀ նախագահն ասաց. «ԿԸՀ-ն այդ քաղաքական բանավեճի մեջ ոչ մտնում է, ոչ դրա հետ պայմանավորված որեւէ գործողություն է անում: Մեզ համար հիմք է իրավական գործընթացը, երբ, ասենք, խորհրդարանում նման որոշում կկայացվի: Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն: Երբ կորոշվի, որ պետք է լինեն ընտրություններ, ընտրական համակարգը անմիջապես իր գործառույթները կսկսի կատարել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր տեղ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի  4-րդ մասով…
Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում
Բացի այդ, սա էական ծախս է բյուջեի համար։ Նշեմ, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 միլիոն...
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Ամենաշատ