News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հարյուր հազարավոր մարդկանց մահվան անխուսափելի վտանգ կսպառնա, եթե իսրայելական բանակը մտնի Ռաֆահ, հայտարարել են ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակում:

«Դա կարող է հանգեցնել խաղաղ բնակիչների սպանությունների և մարդասիրական աշխատանքին ամբողջ հատվածին անասելի հարված հասցնել, քանի որ այդ աշխատանքը հիմնականում իրականացվում է Ռաֆահից»,- ասել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի խոսնակ Յենս Լեհրկեն:

Գազայի հարավի հենց այս քաղաքն է դարձել պաղեստինյան անկլավ հումանիտար օգնության առաքման կարևոր կետ։ Իսրայելի պաշտպանության բանակի գործողության պատճառով հյուսիսային շրջանները լքած ավելի քան մեկ միլիոն մարդ՝ Գազայի բնակչության կեսը՝ ժամանակավոր ապաստան է գտել Ռաֆահում:

Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ներկա իրավիճակը Ռաֆահում «նպաստավոր չէ այնտեղ որևէ գործողության համար»։ Օսթինը նշել է նաև, որ Թել Ավիվը պետք է հաշվի նստի փաստի հետ, որ քաղաքում կան խաղաղ բնակիչներ, և որ մինչև մարտերի սկսվելը Իսրայելը պետք է ապահովի այնտեղից նրանց տարհանումը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ իր զինվորականները կարողացել են շարքից հանել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 24 գումարտակներից 20-ը։ Թել Ավիվը պնդում է, որ մնացած զինյալները պատսպարվում են Ռաֆահում, եւ որ նրանց հաղթելու միակ ճանապարհը ցամաքային գործողությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ՄԱԿ համակարգողը մտքեր են փոխանակել մարդկային կապիտալի զարգացման շուրջ
Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում կայուն զարգացման նպատակների...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում պատերազմին վերջ տալու մասին ԱՄՆ առաջարկած բանաձևը
Դա ութ ամիս շարունակ տևող մահացու հակամարտությունում տեղի է ունեցել առաջին անգամ...
Պաղեստինը ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի գումարմանը՝ Նուսեյրաթի վրա Իսրայելի հարձակման առիթով
Միջազգային միջամտությունն անհրաժեշտ է Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ագրեսիային հակազդելու և ՄԱԿ-ի բանաձևերի կատարումն ապահովելու համար․․․
Ամենաշատ