News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Իրաքի իսլամական դիմադրությունը հայտնել է, որ Իսրայելի Հայֆա նավահանգիստը խոցվել է գերճշգրիտ հրթիռներով, հայտնում է Tasnim-ը։

«Մեր կործանիչները ժամանակակից թևավոր հրթիռներ են արձակել Պաղեստինի օկուպացված տարածքների Հայֆա նավահանգստի ուղղությամբ»,- ասվում է Իրաքի իսլամական դիմադրության հայտարարության մեջ:

Իսլամական դիմադրության այս գործողությունները, ասվում է հայտարարության մեջ,  Իսրայելի դեմ շարունակվող դիմադրության մաս են և Գազայի ժողովրդի հետ համերաշխության ցուցադրում՝ «պաղեստինցիների դեմ ռեպրեսիվ ռեժիմի հանցագործությունների լույսի ներքո»:

Իրաքի իսլամական դիմադրությունը ուրբաթ հայտարարել էր, որ իսրայելական թիրախների «բանկ» ունի, որոնք կենթարկվեն անկանխատեսելի հարձակումների:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ