News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը


Ոմանք զարմանում, նույիսկ վրդովվում են, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններ է զարգացնում եւ խորացնում. Իսկ ինչո՞ւ պետք է չխորացնի: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ որեւէ մեկը հարցնո՞ւմ է, որ այն տեղերում, որտեղ մենք կարող ենք խնդիր տեսնել, այդ ուղղություններով խորացնում է իր հարաբերությունները, որոնք մեր ընկալումներով տեղի է ունենում մեր շահերի հաշվին: Մեզ որեւէ մեկը հարցնո՞ւմ է: Երբ ասում ենք՝ ինչո՞ւ չեք հարցնում, ասում են՝ մենք ինքնիշխան պետություն ենք: Բա մենք էլ ենք ինքնիշխան պետություն: Մենք պատրաստ ենք խորհրդակցել, երկխոսել, բայց թույլտվություն ստանալու ռեժիմ չկա: Այս մոտեցումը ունիվերսալ է:

Եթե դու ինքինիշխան պետություն չես եւ գործում ես A սուբյեկտի թույլտվությամբ, մեկ էլ այդ սուբյեկտի հետ հարաբերությունը թույլտվությամբ փոխում ես G սուբյեկտի հետ հարաբերությամբ, դա ինքնիշխանություն չէ»,-ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ իշխանություն-եկեղեցի հակամարտության թեմային. «Մենք եկեղեցու հետ չենք հկամարտում: Եկեղեցին մեզ հետ հակամարտում է, թե ոչ, դա իրենք պետք է պատասխանեն այդ հարցին: Եթե որոշ հոգեւորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դա նշանակում է, որ նրանք խոստովանում են հոգեւոր ռաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը:

Այսօր կան ՀՀ-ում հոգեւորականներ, որոնք իրոք հոգեւոր առաջնորդություն են իրականացնում: Հոգեւոր առաջնորդությունը մարդկան օգնելը, աջակցելն է Աստծո հետ հարաբերություններում, որ մարդն իր ներաշխարհի հետ ներդաշնակություն գտնի: Այդպիսի հոգեւորականներ կան, որ այդ գործունեությունն են իրականացնում:

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգեւորականները, որոնք հոգեւոր առաջնորդությունը ձախողել են, մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են: Ցավոք, այդ վիճակում են շատ բարձրաստիճան հոգեւորականներ: Ոչ բոլորը, բայց շատերը:

Վախենամ, ամենաբարձր մակարդակում հենց հոգեւոր առաջնորդությունն են ձախողել: Կարելի է տասնյակ նգամներով շփվել հոգեւորականների հետ եւ այդ ընթացքում ոչինչ չլսել Աստվածաշնչի մասին, այլ սլել տարբեր բաների մասին՝ ցեմենտի, բետոնի, ապրանքը տանելու, ներմուծելու, մաքսազերծելու, արտահանելու, փողը այնտեղից հանելու, այնտեղ դնելու, մի երթուղային գիծը փոխելու, էս մի ավտոն էն մի ավտոյով փոխարինելու, Մերսեդեսի նոր վիպուսկը հին վիպուսկի հետ համեմատելու մասին: Ես զարմացած չեմ, որ իրենք քաղաքական հայտ են ներկայացնում, որովհետեւ հոգեւոր դաշտում նրանք անելու բան չունեն, դա իրենցը չի: Հնարավոր է՝ իրենք Աստվածաշունչը մինչեւ վերջ չեն կարդացել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգեւոր առաջնորդությունը. «Ես վերջին մարդն եմ ՀՀ-ում, որ սա ասում եմ: Բիզնես պրոյեկտներ՝ խնդիր չկա, կոֆե-շոկոլադ՝ ոչ մի պրոբլեմ, ավտո-մարշուտկա՝ բացարձակապես հարց չկա, փորձագետի մակարդակով: Աստված, Ասրվածաշունչ, կտակարան, ավետարան, խիստ կասկածում եմ, որ դա իրենց հետ կապ ունի: Դ Հայաստանում արմատացած խոսույթ է: Բա էդ մարդիկ ի՞նչ անեն, պետք է քաղաքական հայտ ներկայացնեն, որովհետեւ հոգեւորականի գործունեությանը չեն տիրապետում, դա իրենց համար ձանձրալի է: Ժամանակներ են եղել, որ իրենք բզամթիվ քվորատների մեջ իրենք էլ են քվոտա ունեցել: Մերսեդես, Բենթլի, Լեքսուս, ներմուծում, արտահանում, այս ամենի մեջ իրենք իրենց քվոտան են ունեցել, հիմա ոչ ոք չունի քվոտա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մարդիկ դուրս են եկել, բացահայտ պատերազմ են քարոզում: Ո՞ւմ անունից են պատերազմ քարոզում: Ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին, իսկ փողոցը ո՞վ է, փողոցը մարդիկ են, ժողովուրդն է: Ես այստեղ եմ ժողովրդի կամքով եւ այստեղ չեմ լինի ժողովրդի կամքով: Այ մարդիկ 2021-ին էլ էին ասում՝ ի՞նչ կապ ունի ժողովրդի կամքը, իշխանությունը տուր մեզ: Կներեք, էդ իշխանությունն անտե՞ր է, որ տամ ձեզ, ես այն կարող եմ տալ միայն իշխանության տիրոջը: Իշխանության տիրոջ ձեռքին է ամեն օր, այսինքն ժողովրդի ձեռքին է: Ժողովուրդը 2021-ին իր իշխանությունը պատվիրկել է եւ ես իրականացնում եմ այդ պատվիրակումը:

Եթե ժողովուրդը որոշում է, որ ինքը պատերազմ է ուզում, ես կփորձեմ ժողովրդին ներկայացնել ամեն ինչ, եւ հիմա դա եմ անում:

Հիմա էլ ասում են՝ ձեզ ինչ, որ նախկիններին ենք ուզում բերել իշխանության: Բայց դուք ՞վ եք, որ բերեք, կամ չբերեք իշխանության: Դա կարող է անել միայն եւ բացառապես ժողովուրդը,- ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նովոչերկասկի հայկական եկեղեցուն նվիրաբերել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի մաunւնքը
Համատեղ աղոթքից հետո՝ ի նշան ռուս և հայ եկեղեցիների միջև եղբայրական…
Գարեգին Բ-ն ընդունել է Արագածոտնի թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներին
Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, կարևորեց Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական…
Շարունակելու ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայագիտական առաքելությունը․ Արամ Ա
Հանդիսութեան ներկայ էին միաբան հայրեր, բաժանմունքի յանձնախումբի…
Վերաօծվել է Գուգարաց թեմի առաջնորդանիստ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին (վիդեո)
Ընթացքում անհրաժեշտություն է առաջացել վերականգնել նաև Սուրբ խորանը...
Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի համաժողովում բարձրաձայնվել է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման մասին
Հուլիսի 7-10-ը Իսպանիայի Մալագա քաղաքում սկսվել են Եվրոպական Եկեղեցիների…
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ եկեղեցիներում կմատուցվի պատարագ
Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ