News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին միջուկային ծրագրի շուրջ Իրանի համագործակցության մակարդակը «բացարձակ անբավարար» է անվանել։

Գրոսին այս հայտարարությունն արել է Իրանում միջուկային համաժողովին մասնակցելուց հետո։

Գրոսսին Թեհրանին կոչ է արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի արագ զարգացման հետ կապված մտահոգությունները վերացնելու համար:

Իրանն ու ԱԷՄԳ-ն շարունակում են բանակցությունները երկրի միջուկային ծրագրի տեսչական ստուգումների ընդլայնման համաձայնագրի շուրջ։

«Մենք պետք է առաջ շարժվենք», - երեքշաբթի օրը Վիեննայում լրագրողներին ասել է Գրոսսին եւ հավելել. «Գործերի ներկա վիճակը ինձ լիովին անբավարար է թվում։ Մենք գրեթե փակուղում ենք, և դա պետք է փոխվի»:

Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի ատոմային ռումբ ստեղծելու համար, եթե որոշի դա անել: Գրոսսիի խոսքով՝ ԱԷՄԳ-ն չի կարող երաշխավորել, որ իրանական ցենտրիֆուգները չեն օգտագործվում գաղտնի ուրանի հարստացման համար։

«Ստուգումների մակարդակը [Իրանում] այնտեղ չէ, որտեղ պետք է լինի», - ապրիլին Sky News-ին ասել է Գրոսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նեթանյահուն հանձնարարել է վերականգնել Իրանի միջուկային ծրագրով զբաղվող վեց խմբերի աշխատանքը. ԶԼՄ
Նեթանյահուն որոշում է կայացրել վերականգնել վեց խմբերի աշխատանքը...
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ