News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահն իր ներածական խոսքում հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը և զարգացման միտումները։ Հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է երկրի տնտեսական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացվածությանն ու դերակատարությանը՝ նկատի ունենալով, որ հանդիպմանը ներկա համայնքի ներկայացուցիչների աշխատանքային գործունեությունն առնչվում է հենց այդ բնագավառին:

Նախագահ Խաչատուրյանը մեծապես կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը:

Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է իր այցի նպատակներին, այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին ու քննարկումներին, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին, ինչպես նաև խոսել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ցանկանում ենք հարաբերություններն օգնությունից տեղափոխել առևտրի դաշտ. Սամանթա Փաուեր (վիդեո)
Հայերի հետ խոսելիս` շատ պարզ է դառնում, որ այս պահին ուշադրությունը…
Սամանթա Փաուերը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի անձնակազմին
Ես միշտ ցանկանում եմ տեղեկատվություն ստանալ անմիջապես ՄԶԳ-ի մեր տեղացի աշխատակիցներից, որոնք բոլորից լավ գիտեն իրենց համայնքների, երկրի...
Ամերիկացի քաղխորհրդատուն ՊՆ-ում խորհրդատվական աջակցությունը առաջիկա ամիսներին է մտադիր սկսել. ԱՄՆ դեսպանատուն
ԱՄՆ պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն մտադիր է...
Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին
Համաժողովի ընթացքում հաստատվել են 2024թ․ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության…
Փոխվարչապետը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ  քննարկվել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ցուցադրել է երեկոյան Երեւանը եւ հայտնել, որ աջակցում է դեմոկրատական Հայաստանին
Ուզրա Զեյան հրապարակել է լուսանկար երեկոյան Երեւանից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ