News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 16-ին, ժամանել է Նյու Յորք, որտեղ հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի եւ կազմակերպության կենտրոնական վարչության անդամների հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ ՀԲԸՄ-ն շոշափելի դերակատարություն է ունեցել ԼՂՀ զարգացման գործում, եւ այսօր էլ զգացվում է Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներին նրա աջակցության անհրաժեշտությունը: Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է նոր որակ հաղորդել կազմակերպության գործունեությանը Արցախում:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ