News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 12-ին Լիտվայում անցկացվում են նախագահական ընտրություններ և քաղաքացիությունը պահպանելու վերաբերյալ հանրաքվե, հայտնում է Delfi-ն։

Ընտրատեղամասերը բաց են տեղական ժամանակով ժամը 07:00-ից։

Լիտվայի նախագահի պաշտոնի համար պայքարում է 8 թեկնածու՝ երկրորդ ժամկետի համար պայքարող Գիտանաս Նաուսեդան, պահպանողականների կողմից առաջադրված, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն, Ազատություն կուսակցության ներկայացուցիչ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Դայնյուս Ժալիմասը, ինքնառաջադրված թեկնածուներ Իգնաս Վեգելեն և Էդուարդաս Վայտկուն, «Նեմանի արշալույս» կուսակցության հիմնադիր Ռեմիգիուս Ժեմայտայտիսը, «Հանուն Լիտվայի» դեմոկրատների միության կողմից առաջադրված Գեդրիմաս Յեգլինսկասը և Աշխատանքի կուսակցության նախագահ Անդրիուս Մազուրոնիսը:

Հաղթող կճանաչվի ձայների 50%-ից ավելին ստացած  թեկնածուն։ Եթե ​​թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի մեծամասնություն ստանալ, երկու շաբաթ անց պետք է կազմակերպվի երկրորդ փուլը, որին սովորաբար մասնակցում է առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուն: Հաղթող է համարվում նա, ով երկրորդ փուլում ստանում է բացարձակ մեծամասնություն։

Նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում անցկացվում է նաև բազմաքաղաքացիության վերաբերյալ հանրաքվե։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ