News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Չնայած մատների հոդախախտ լինելու և մկանների գերձգման սպառնալիքին, ավելի քան 150 բավարացի տղամարդիկ կիրակի հավաքվել էին՝ մասնակցելու Գերմանիայի  առանձնահատուկ ազգային «Fingerhackeln»-ի առաջնությանը կամ մատնեմարտին, գրում է AP-ն։

«Ուժեղ տղամարդիկ» հավաքվել են հարավային Բեռնբոյրեն փոքրիկ գյուղի գարեջրի մեծ վրանում։ Մոտ 1000 այցելու  երկրպագել է բոլոր տղամարդ մասնակիցներին:

Մատնեմարտը, որը հայտնի մրցումային մարզաձև է Գերմանիայի ալպյան տարածաշրջանում և հարևան Ավստրիայում, առաջացել է որպես վեճերի լուծման միջոց:

Յուրաքանչյուր ռաունդում երկու մրցակից նստում է հսկայական սեղանի հակառակ կողմերում և մեկ մատը, սովորաբար միջինը, անցկացնում կաշվե փոքրիկ օղակի միջով:

Հենց որ դատավորը «մարտը» սկսելու ազդանշան է տալիս, մասնակիցներից մեկը փորձում է մյուսին արագ քաշել սեղանի վրայով։ Սա սովորաբար տևում է մի քանի վայրկյան, և հոդախախտ եղած մատները սովորական երևույթ են: Հաղթողն անցնում է հաջորդ փուլ։

Որպես կանոն, մատնեմարտի մրցումներին թույլատրվում է մասնակցել միայն տղամարդկանց:

Ըստ կազմակերպիչների, մրցաշարի ամենակրտսեր մասնակիցը 15 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ 70։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ