News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Վեհափառ Հայրապետը իմ հայրն է, ամեն օր հանդիպում եմ,ամեն օր էլ խոսում եմ: Բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը, քարոզչությունը չի՞: Հորդորներ էլ են լինում, խորհրդակցություններ են լինում, միասնական խոկումներ էլ են լինում, ամեն ինչ էլ լինում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը` մինչեւ Հանրապետության հրապարակի բեմ բարձրանալը:

Հարցին,թե հնարավոր է Վեհափառ Հյարապետին տեսնել Հանրապետության հրապարակում, Բագրատ Սրբազանն ասաց, որ Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ:

Հարցին, թե վարչապետի թեկնածոի անվան շուրջ քննարկումներ ընթացել են, նա պատասխանեց, որ եղել են եւ հանրահավաքի ընթացքում այդ մասին կխոսվի: 

Նշենք, որ Հանրապետության հրապարակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ