News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում  ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում  է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արամի փողոցի 3 հասցեի մոտ ծեծկռտուք է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նույն օրը ժամը 21։45-ի սահմաններում  ՀՀ  ՆԳՆ ոստիկանության օպերատիվ  կառավարման կենտրոն հերթական ահազանգ է ստացվում որ Աբովյան 1/3 հասցեում գործող «Բլեք Սթար Բուրգեր»-ի դիմաց անհայտ անձը դանակահարել  է մոտ 30 տարեկան տղամարդու:

Որոշ ժամանակ անց   ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել «Նաիրի» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Ա․-ն է։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի  քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 21։20-ի սահմաններում Հյուսիսային պողոտա 11 հասցեի կայանատեղիում  Կարեն Ա․-ի ընկերուհու վերաբերյալ առաջացած հարցի շուրջ իր ընկերներ, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Անդրանիկ  Դ․-ի, Երևանի բնակիչներ 30-ամյա Մայիս Հ․-ի և 30-ամյա Սամվել Բ․-ի հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Ա․-ի, 17-ամյա Դավիթ Մ․-ի,  Շիրակի մարզի բնակիչ 13-ամյա Ալեն Ք․-ի  և ոմն Մուրադի հետ, որի ժամանակ վերջիններս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Դավիթ Ա․-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Կարեն Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը երեկոյան Անդրանիկ Դ․-ն և Մայիս Հ․-ն խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ Սամվել Բ․-ն ինքնակամ է ներկայացել, որտեղ ձերբակալվել է։

Ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ոմն Մուրադի ինքնությունը պարզելու, վերջինիս, դեպքի մյուս մասնակիցներին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքինփաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ