News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական բյուջեի 9-ամսյա ճշտված կատարողականը: Ըստ այդմ` հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների ծրագիրը կատարվել է 99.8 տոկոսով: Փոխարենը գերակատարվել է «այլ եկամուտների» պլանը` 108.1 տոկոս:

Ինչպես NEWS..am-ին տեղեկացրեց ֆինանսների նախարարության բյուջեների կատարման եւ վերլուծությունների վարչության պետ Գայանե Զարգարյանը, 2011 թ. 9 ամսում պետական բյուջեն ունեցել է 643.4 մլրդ դրամի փաստացի եկամուտ, որից` 608.3 մլրդ դրամը կազմել են սեփական աղբյուրներից ստացված եկամուտները (կատարողականը` 100.2 տոկոս), իսկ 38.5 մլրդ դրամը` այլ երկրներից պաշտոնական դրամաշնորհները (կատարողականը` 91.3 տոկոս):

Պետական բյուջեի փաստացի ծախսերը 9 ամսում կազմել են 682.8 մլրդ դրամ` ճշտված պլանով նախատեսված 767.5 մլրդ դրամի փոխարեն: Այսինքն` ծախսերի կատարողականը 9 ամսում կազմում է 89 տոկոս:  Ըստ Գ. Զարգարյանի` դա պայմանավորված է միջոցների տնտեսմամբ, իսկ որոծ ծրագրերում գնումների վճարումները հետաձգվել են: Մասնավորապես` կառավարությունը խնայողություններ է կատարել պահուստային ֆոնդում` թույլատրելի 23.9 մլրդ դրամի փոխարեն ծախսելով 13.4 մլրդ դրամ:

Ծախսերի թերակատարման արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը գրեթե 3 անգամ ցածր է նախատեսվածից` կազմելով 39.4 մլրդ դրամ: Դեֆիցիտի ներքին ֆինանսավորումը կազմել է 18 մլրդ դրամ, իսկ արտաքինը` 21.4 մլրդ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ