News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Bajaj Auto հնդկական ընկերությունը հայտնել է հունիսին ներկայացվելիք նորույթի մասին՝ մոտոցիկլ, որն աշխատելու է հեղուկացված բնական գազով։ Այն նախատեսում էին արտադրել 2025թ. ոչ շուտ, բայց ռուսական գազի սպառման ավելացումը երկրում ստիպել է փոխել պլանները, գրել է «Տեխկուլտը»։  Հնդկաստանի մոտոցիկլների շուկան գնահատվում է 31 մլրդ դոլար, եւ եթե ստացվի գազով աշխատեցնել դրա գոնե մի մասը, շահույթն արդեն երաշխավորված կլինի։

Ավանդույթի համաձայն՝ նորույթի բոլոր բնութագրերը գաղտնի են պահվում։ Ինսայդերները հրապարակել են մի քանի կադրեր, որոնցում, գուցե, պատկերված են գազով մոտոցիկլները կամ դրանց նախատիպը։ Ենթադրվում է, որ արտադրողն արդեն իրականացրել է թեսեր ճանապարհներին, եւ նոր մոդելը այնքան հաջող է ստացվել, որ միանգամից դրվում է սերիական արտադրության։

Մոտոցիկլի գլխավոր առավելություններից են վառելիքի ցածր արժեքը եւ մթնոլորտ արտանետումների զգալի նվազեցումը։ Վառելիքի խնայողությունը էժան գազի օգտագործման հաշվին կարող է կազմել 50-56 տոկոս։ Արտանետումները կկրճատվեն 75 տոկոսով բենզինի անալոգների համեմատ։ Մոտոցիկլի արժեքի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Թուրքիան որոշել է փակել չինական մեքենաների շուկան
Հուլիսին այս երկիրը 40%-ով կավելացնի չինական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը...
Պլանավորում ենք ՀՀ-ում «Mercedez-Benz» ավտոսրահի և սպասարկման կենտրոնի ծրագիր իրականացնել. Պապոյան
Այդ գործընթացը շատ լավ առաջ է գնում, մենք տարեկան 50 հազար տոննա արտադրողականության գործարան ենք պլանավորում ստանալ...
Honda Motor-ը հոկտեմբերից կսկսի Micro kei էլեկտրական միկրոավտոբուսի վաճառքը
Այս նմուշը կդասակարգվի իբրև «kei»՝ տեղական արտադրության ցածր հզորության բյուջետային ավտոմեքենա...
Talbot-Lago T150 C Lago Spéciale Teardrop Coupé սպորտային մեքենան աճուրդի կհանվի
Մրցարշավի վարորդ և բանկիր Անտուան ​​Շումանի պատվերով այս բացառիկ մեքենան ավտոմոբիլային դիզայնի և ճարտարագիտության եզակի օրինակ է...
Alpina-ն ներկայացրել է B3 GT և B4 GT մոդելները. Գները հայտնի են
B3 GT սեդանը այստեղ ամենաարագն է. այն հասնում է «հարյուրի» 3,4 վայրկյանում, մինչև 200 կմ/ժ արագություն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ