News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը մայիսի 12-ին չբացահայտված վայրում հայտարարել է, որ գաղտնի լքել է Իրանը և մեկնել Եվրոպա։ Նրա հայտարարությունը հրապարակել է IndieWire-ը:

«Երկար ու դժվարին ճանապարհորդությունից հետո մի քանի օր առաջ ժամանեցի Եվրոպա»,- գրել է ռեժիսորը։

Նա նշել է, որ անմիջապես հեռացել է, երբ վերաքննիչ դատարանը հաստատել է իր ութ տարվա ազատազրկման դատավճիռը:

«Ես քիչ ժամանակ ունեի որոշում ընդունելու համար: Պետք է ընտրություն կատարեի բանտի և Իրանից հեռանալու միջև։ Ծանր սրտով ընտրեցի աքսորը։ 2017 թվականի սեպտեմբերին Իսլամական Հանրապետությունը խլեց իմ անձնագիրը։ Ուստի ես ստիպված էի գաղտնի հեռանալ Իրանից»,- ասել է 52-ամյա Ռասուլոֆը:

 Նա նշել է, որ իր վերջին՝ «Սրբազան թզի սերմը» ֆիլմի դերասաններից մի քանիսին հաջողվել է լքել երկիրը, սակայն բազմաթիվ արտիստներ շարունակում են մնալ Իրանում, և անվտանգության ծառայությունները հալածում են նրանց։ Ֆիլմի մասնակիցները հարցաքննվում են, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, արգելվում է լքել երկիրը։

«Նրանք ներխուժել են օպերատորի աշխատասենյակ և խլել ամբողջ տեխնիկան։ Ֆիլմի ձայնային ռեժիսորին արգելել են մեկնել Կանադա։ Նկարահանող խմբի անդամների հարցաքննությունների ժամանակ անվտանգության ծառայությունները խնդրել են ճնշում գործադրել ինձ վրա, որպեսզի ես ֆիլմը հանեմ Կաննի կինոփառատոնից»,- ասել է Ռասուլոֆը։

Նա համաշխարհային կինոհանրությանը կոչ է արել «արդյունավետ աջակցություն» ցուցաբերելու նման ֆիլմերի ստեղծողներին և նշել, որ իր մտքերը բոլորի հետ են, ովքեր մասնակցել են «Սրբազան թզի սերմը» ֆիլմի ստեղծմանը և այժմ վտանգի տակ են։

Իսլամական հեղափոխական դատարանը, ինչպես հայտնի է դարձել մայիսի 8-ին, իրանցի ռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆին դատապարտել է ութ տարվա ազատազրկման, ինչպես նաև՝ մտրակի հարվածների, տուգանքի և ունեցվածքի բռնագրավման։

Նրա փաստաբան Բաբակ Պաքնիան հայտնել է, որ դատավճռի հիմքում Ռասուլոֆի հրապարակային հայտարարություններն են, ինչպես նաև նրա ստեղծած գեղարվեստական ​​և վավերագրական ֆիլմերը:

Իրանի իշխանությունները մեծացրել են Մոհամմադ Ռասուլոֆի վրա ճնշումը, երբ նրա վերջին ֆիլմը՝ «Սրբազան թզենի սերմը», ընտրվել է 2024 թվականի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցութային ծրագրում։

Ֆիլմը Թեհրանի հեղափոխական դատարանի դատավորի մասին է, որը հետաքննում է համազգային ցույցերին վերաբերող գործերը: Ռասուլոֆի ֆիլմն առաջին անգամ է ընդգրկվել Կաննի մրցութային ծրագրում, մինչ այդ նրա ֆիլմերը ցուցադրվել են «Հատուկ հայացք» ծրագրով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին
Չորս կին գրանցվել է Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար...
Գրանցվել է Իրանի նախագահի առաջին թեկնածուն
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին...
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ