News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը, որի մուտքը  Հայաստան արգելվել է, արդեն 23 օր է՝ հացադուլի մեջ է «Զվարթնոց» օդանավակայանում։

Նա NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, քանի որ Հայաստան արգելելու հստակ հիմնավորում իրեն չի ներկայացվել։

Այս ամենին զուգահեռ Նիկոլյանն ունի առողջական լուրջ խնդիրներ.

«Վիճակս գնալով վատանում է։ Ես զարմանում եմ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վրա։ Անահիտ Մանասյանը մինչեւ օրս չի այցելել ինձ։ Գուցե հայտարարություն անի, երբ մահանամ։ Որքան էլ հորդորեն՝ դադարեցնել, միեւնույն է՝ չեմ դադարեցնի, ավելի լավ է մեռնեմ պատուհանից Արարատը տեսնելով՝ քան հետ գնամ Ֆրանսիա։

Ես լրագրող եմ, ես գնացել եմ Ոսկեպար եւ մոտ մեկ ամիս ապրել եմ այնտեղ: Դա իրենց դուրը չի եկել: Մի քանի ռեպորտաժ եմ պատրաստել: Երեւի իրենց դուրը չի եկել, որ խոսել եմ Բագրատ Սրբազանի հետ, Մախսուդյանի հետ»։

Անդրադառնալով այս ընթացքում իր առողջական խնդիներին՝ Լեո Նիկոլյանն ասաց, որ մի քանի ժամը մեկ բժիշկներ ճնշումն են չափում. «Կա բժշկական ծառայություն։ Դեռ ճնշմանս կրիտիկական պահը չի հասել։ Հիմա շատ հոգնած ու թույլ եմ։ Մի պահ վիճակս կտրուկ վատացավ, կարծեցի, թե հիվանդանոց կտեղափոխեն, սակայն ինձ տեղափոխեցին մի մեծ մեքենայի մեջ, սրտիս զարկերը վերականգնեցին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ