News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացը շարունակվում է, և Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ կողմերը հաստատակամ կլինեն այդ հարցում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է  Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացված  «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ իրավիճակի վերաբերյալ հարցին և անդրադառնալով այդ խնդրի շուրջ Հայաստանի ունեցած ռազմավարական տեսակետին։

«Այժմ հիմնական խնդիրն անվտանգությունն է։ Իսկ, ո՞րն է մեր ռազմավարական տեսակետը։ Ինչպե՞ս ենք ապահովելու անվտանգությունը մեր երկրի համար։ Վերջերս ես ելույթ ունեցա մեր խորհրդարանում՝ ասելով, որ կարծում եմ, որ  անվտանգության ապահովման ամենակարևոր գործիքը լեգիտիմ արտաքին քաղաքականությունն է»,- հայտարարեց Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչո՞ւ է Հայաստանն այդքան հաճախ խոսում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի մասին:

Վարչապետը լսարանի հետ կիսվեց, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա-Աթայի հռչակագիրը:

«Այն ընդունվել է խորհրդային 12 հանրապետությունների կողմից՝ մատնանշելով երկու շատ կարևոր գաղափար. նախ, Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ, քանի որ խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ երկրներ:

Հոկտեմբերի 6-ին Պրահայում մենք քառակողմ հանդիպում ունեցանք Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ, որտեղ երկու շատ կարևոր պայմանավորվածություն ձեռք բերվեց․ նախ, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Պայմանավորվել ենք նաև, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է հիմք հանդիսանա երկու երկրների սահմանների սահմանազատման գործընթացի համար»,- հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ պետք չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմաններ գծել կամ ստեղծել, քանի որ պարզապես պետք է վերարտադրել առկա սահմանը հենց գետնի վրա։

«Այդ գործընթացը շարունակվում է, և մենք հուսով ենք, որ մենք հաստատակամ կլինենք դրանում»,- ասաց վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեսեք, ուր են հասել ադրբեջանցիները. այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո թշնամին ավելի առաջ կգա. Մախսուդյան
Հենց այն պահին, երբ նա զրույցում էր լրագրողների հետ, այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներ էին իրականացվում, նաև քանդվում էր...
Կիրանցում արդեն կան տներ, որ քանդել են. բռնություն չի եղել, փոխհատուցում են առաջարկել, իրենք էլ դուրս են եկել. բնակիչ
Երկրորդ շերտը այն է, որ մարդկանց մատնեն ճարահատության եւ ստիպված լինեն որոշումներ կայացնել...
Մեր գյուղն անտեր է մնացել, ոնց որ եթիմ երեխա լինենք, դժոխքի դռանն ենք ապրում. Լենա տատիկը՝ Սրբազանին
Մեր գյուղը մնացել է անտեր. Չկա այն, որ եղել է, չունենք այն, որ ունեցել ենք...
Բլինքենի հետ զրույցում Ալիեւը դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից եւ ԵԱՀԿ ՄԽ-ից
Պետք է դադարեցնել տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ...
Գնում ենք Կիրանց, Ոսկեպար՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը. Բագրատ Սրբազան
Ես ցանկացա գնալ Տավուշ մեր ժողովրդին հանդիպելու, տեղում հասկանալու…
Խանդանյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի...
Ամենաշատ