ԱԷՄԳ-ի կառավարման խորհրդում «վեցյակի»  երկրների ներկայացուցիչները Վիեննայում  նիստի ընթացքում համաձայնեցրել են Իրանի վերաբերյալ բանաձեւը, որը, ամենայն հավանականությամբ, նոյեմբերի  18 -ին կընդունվի: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե բանաձեւն արտահայտում է «վեցյակի»  հավաքական մոտեցումը:

Նա հավաստիացրել է, որ  բանաձեւը հավասարակշռված է,  հիմնված ճշգրտված փաստերի վրա, չի պարունակում կասկածելի, սպեկուլյատիվ գնահատականներ եւ եզրահանգումներ:  Այն ինչպես Իրանին, այնպես էլ ԱԷՄԳ-ին կոչ է անում առավել ինտենսիվ դարձնել համատեղ աշխատանքը, պաշտպանում է  այն դիրքորոշումը, որն արտացոլված էր ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի` Իրանի ղեկավարությանն ուղղված նամակում եւ ողջունում է այդ նամակում ներկայացված «վեցյակի» տրամադրվածությանը` իրանական միջուկային ծրագրի բանակցությունների միջոցով կարգավորման առումով:

«Վեցյակի» անդամ են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Չինաստանը: