News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը


Մայիսի 17–19–ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Շինարարություն և Ինտերիեր 2024» տարվա ամենախոշոր միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը Հայաստանում, որը «Պրոմ էքսպո» ընկերությունը կազմակերպում է  16-րդ անգամ։

«Շինարարություն և Ինտերիեր 2024» ցուցահանդեսին մասնակցում են բնագավառը ներկայացնող շուրջ 180 կազմակերպություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Կորեայից, Պորտուգալիայից, Ուկրաինայից և այլն։

Այս տարի ցուցահանդեսը նախորդներից ավելի մասշտաբային է լինելու և հագեցած նորամուծություններով: Այն բացառիկ հնարավորություն է բոլոր այն բիզնեսների եւ անհատների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտով, կամ ցանկանում են նոր փոխշահավետ գործընկերային կապեր հաստատել։

«Պրոմ էքսպոն» 17 տարվա գործունեության ընթացքում հնարավորություն է տվել բազմաթիվ կազմակերպությունների.

  • Ծանոթանալ հայաստանյան և միջազգային շինարարական ընկերությունների նորություններին, արտադրանքներին, նորարարություններին
  • Ստեղծել նոր գործարար կապեր, ընդլայնել իրենց բիզնեսը՝ միաժամանակ նպաստելով ոլորտի զարգացմանը
  • Ձեռք բերել փոխշահավետ համագործակցություններ

Ցուցահադեսի բազմաթիվ տաղավարներում դուք կգտնեք.

  • շինարարական գործիքներ և տեխնիկա
  • կահույք, ջահեր
  • կառուցապատողների առաջարկներ
  • արևային համակարգեր
  • շինարարական և ներքին հարդարման պարագաներ
  • ջեռուցման և օդափոխման համակարգեր
  • ներկանյութեր և պաշտպանիչ նյութեր
  • սանտեխնիկա
  • գազա, ջերմա և ջրամատակարարման համակարգեր,
  • դռներ և պատուհաններ
  • ինտերիերի և էքստերիերի դիզայն։

Ցուցահանդեսի շրջանակում տեղի են ունենալու B2B հանդիպումներ, պանելային քննարկումներ, շնորհանդեսներ և վարպետաց դասեր: «Պրոմ էքսպոյի» կազմակերպած միջոցառման գլխավոր հովանավորն է «ԼՋ» ընկերությունը, պաշտոնական հովանավորը՝ «Պալիտրա» ընկերությունը։

«Շինարարություն և Ինտերիեր 2024» ցուցահանդեսը սպասում է այցելուներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 17–ին, 18–ին, 19–ին ,ժամը` 11:00-19:00–ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ