News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ուշ երեկոյան Անկարայի նախագահական պալատում ընդունել է արդարադատության նախարար Յըլմազ Թունչին եւ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) տնօրեն Իրբրահիմ Քալընին։ Ինչպես նշել է Dunya թերթը, դա տեղի է ունեցել թուրքական Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դեւլեթ Բահչելիի հայտարարությունների ֆոնին երկրում հնարավոր հեղաշրջման մասին։

Նախօրեին Բահչելին հավաստիացրել էր, որ «Հանրապետական դաշինք» բլոկի դեմ, որի մեջ են մտնում ԱՇԿ-ն եւ նախագահի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, դավադրություն է պատրաստվում։ ԱՇԿ նախագահը հավաստիացել է, որ անհայտ անձինք ոստիկանությունից եւ դատական համակարգից  ծրագրել են կրկնել 2016թ. հեղաշրջման փորձը։

Dunya-ն տեղեկացնում է, որ Էրդողանը, ենթադրաբար, Բահչելիի խոսքերը քննարկել է Թունչի եւ Քալընի հետ։ Չի բացառվում, որ Թուրքիայի նախագահը կարող է կարեւոր հայտարարություններ անել չորեքշաբթի կուսակիցների առջեւ ելույթի ընթացքում։

Լրագրող Հանդե Ֆիրաթը կարծում է, որ Էրդողանի հանդիպումն արդարադատության նախարարի եւ հետախուզության տնօրենի հետ կապված չէ Բահչելիի հայտարարության հետ, քանի որ սկզբում այն նախատեսված էր երկուշաբթի, բայց հետաձգվել է մայիսի 14-ին։ Լրագրողը նաեւ վստահ է, որ չորեքշաբթի Թուրքիայի նախագահը կարող է կարեւոր հայտարարություններ անել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի կառավարող կուսակցությունը սպասում է պատմության մեջ ամենամեծ կադրային փոփոխություններին. Ekonomim
Կառավարող կուսակցությունը պատրաստվում է խոշոր կադրային փոփոխությունների...
Թուրքիայի իշխանությունների դեմ դավադրությանը մասնակցում են ամերիկյան կողմնորոշում ունեցող աղանդները. Aydınlık
Թուրքական թերթը հայտնել է, որ դավադրությանը մասնակում են աղանդները...
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ