News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարության մեջ սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետ էին սահմանել մինչև մայիսի 15-ը, սակայն այս պահին դեռեւս պարզ չէ՝ կստորագրվի՞ այսօր այդ փաստաթուղթը, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Տավուշի հատվածում սահմանազատման 90 տոկոսը արված է. «Կիրանցի հատվածում մենք ունենք 12 կետ սահմանային, և էս պահի դրությամբ արդեն 8 կետը որոշված է, այսինքն՝ սյուները տեղադրված են, բայց կա սահմանազատման ենթակա 3 կետ, որոնք առավել զգայուն են, մենք խնդիրը կլուծենք էնպես, որ Կիրանցի ժողովուրդը կհամարի բավարար: Հենց այս պահին աշխատանքը գնում է էդ ուղղությամբ»,-ասել էր նա:

Նկատենք, որ Կիրանցում սահմանազատման աշխատանքներն անցած շաբաթվանից դադարեցված են։ Վիճահարույց կետերը, որոնք վերաբերում են գյուղի կամրջին, դպրոցին և մի քանի սեփական տներին, շարունակում են չլուծված մնալ։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես է կատարվելու սահմանազատումը այս 3 կետերում, պարզ չէ նաև՝ արձանագրությունը կստորագրվի առանց այդ 3 կետերի սահմանազատմա՞ն, թե՞ փաստաթղթի ստորագրումը կհետաձգվի։

NEWS.am-ը փորձեց այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ սահմանազատման հայկական հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, սակայն մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ նրանցից, մեր զանգերին չեն արձանաքում նաև վարչապետի աշխատակազմից և Անվտանգության խորհրդից։

Նշենք, որ նաեւ հստակ չէ հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է հե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ։ Վարչապետ Փաշինյանի աշխատակազմն ասել էր, թե սահմանազատումից հետո զորքերի հետքաշումը տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցանկապատ չկա, գոյություն չունի, խաբել են ձեզ. Ոսկեպարցին՝ Փաշինյանի ցույց տված փշալարերի մասին
Սահմանապահներն էլ չգիտեն Փաշինյանի` Ներքին Հանդում հեռախոսով ցույց տված ցանկապատի տեղը…
Մենք ձգտում ենք խաղաղության, բայց պատերազմից չենք վախենում. կառավարող կուսակցության պատգամավոր
Մենք պատերազմից չենք վախենում...
Կիրանցն ընկնում է փակուղու մեջ, բոլոր կոմունիկացիաները թշնամու վերահսկողության տակ են. բնակիչ
Կիրանցիցիները տեխնիկայով քանդում են իրենց տները, չեն թողնում թշնամուն...
Բացի փոխհատուցման մասին թղթից, այլ թուղթ էլ են տալիս, որ մարդիկ ստորագրեն, բովանդակությունը «մութ» է. Գառնիկ Դանիելյան
Փաստաթղթի մեջ հստակ երևում է՝ հրաժարվում ենք գույքային և այլ իրավունքից, բայց չի ասվում՝ որն է «այլ» իրավունքը: Կարծում ենք՝ դա անում են, որ հետագայում…
Տեսեք, ուր են հասել ադրբեջանցիները. այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո թշնամին ավելի առաջ կգա. Մախսուդյան
Հենց այն պահին, երբ նա զրույցում էր լրագրողների հետ, այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներ էին իրականացվում, նաև քանդվում էր...
Կիրանցում արդեն կան տներ, որ քանդել են. բռնություն չի եղել, փոխհատուցում են առաջարկել, իրենք էլ դուրս են եկել. բնակիչ
Երկրորդ շերտը այն է, որ մարդկանց մատնեն ճարահատության եւ ստիպված լինեն որոշումներ կայացնել...
Ամենաշատ