News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանին ժամկետից շուտ աշխատանքից ազատելու հիմքերը Առողջապահության նախարարությունը չի ներկայացնում, նշելով, որ այդպես են նպատակահարմար գտել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանից։

«Պարոն Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է մայիսի 15-ից։ Դանիելյանը «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր, հունիսի 7-ին լրանում էր իր պարտականությունների ժամկետը։ Համարժեք երաշխիքով փոխհատուցում է իրականացվել՝ Աշխատանքային պայմանագրին համապատասխան։ Իրավական գործընթացով է ազատվել, նախարարը այդպես է նպատակահարմար գտել»,- ասաց խոսնակը։

Անդրադառնալով Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի այն հայտարարությունը, որ Դանիելյանը աշխատանքից ազատվել է քաղաքական պատճառներով, մամուլի խոսնակը չմեկնաբանեց։

Նշենք, որ Թամամյանը նաև հայտնել էր,  որ ի պատասխան այդ որոշման` ինքը նույնպես աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

Մեր այն հարցին, որ Թամամյանը մեր երկրում պահանջված ուռուցքաբաններից է, նախարարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկելու այդ առնչությամբ, խոսնակը մեկնաբանեց. «Դա իր որոշումն է, որն էլ հրապարակվել էր»։

Նշենք՝ Գևորգ Թամամյանը պատմել էր, որ օրեր առաջ բժիշկ Դանիելյանը Բագրատ Սրբազանի քայլերթի ժամանակ գնացել, ողջագուրվել էր նրա հետ. «Բնական է, դա ցնցումներ էր առաջացրել մեր բարձրագույն ղեկավարության մոտ: Ենթադրում եմ՝ դրանից հետո նախարարի առջեւ նման պահանջ էր դրվել»։

Սամվել Դանիելյանին ազատվելու պահանջ է ներկայացվել, քանի որ նա ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ. Թամամյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ