News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը իր համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, նախատեսված է բողոքի ակցիա Օպերայի շենքի մոտ: Օպերային հարակից հատվածներում ոստիկանականմեծաթիվ ուժեր են կենտրոնացված: Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը:

Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում վրաններ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները: 

Հիշեցնենք, որ նախօրեին Սրբազանը կոչ էր արել ժամը 16-ին լինել Օպերայի հրապարակում, որտեղ ժամը 17-ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է  Նիկոլ Փաշինյանը:

Որոշվել էր, որ ժամը 15:30-ին չորս կետերից երթով շարժվելու են դեպի Օպերայի հրապարակ դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.

Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ և Հյուսիսային պողոտա («Բանալիի» մոտ)։

Սակայն արդեն այսօր առավոտյան ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ կապված EBRD միջազգային ֆորումի անցկացման հետ, ժամը 15-ից մինչեւ երեկոյան 20-ը փակ են լինելու Օպերային հարակից փողոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Իրենք իրենց են հերքո՞ւմ, թե՞ բան են հասկացնում
Իսկ 5 մլն մարդու հետ կապված՝ դեռ այն ժամանակ շատերն էին նշում, որ գործ ունենք մաքսիմալ հեռու ժամկետի...
«Ժողովուրդ». Արթուր Հովհաննիսյանի դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հաղորդումը ուղարկվել է Քննչական կոմիտե
Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների...
«Փաստ». Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին
Կամա, թե ակամա՝ այլ հարց է: Պատահական չէր, որ նախօրեին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ արեց...
«Հրապարակ». Հրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում
Նրանք, ինչպես իշխանությունը, իրենց ազդեցության տակ գտնվող լրատվության միջոցներով սրբազանի վերաբերյալ...
«Հրապարակ». Շատ նման է դժբախտ պատահարի
Տեղացիներից մեկը մեզ պատմեց, որ առավոտյան ափով անցնելիս տեսել է աղջկա շորերը։ «Հավաքեցինք, տարանք...
«Հրապարակ». Հինգ տարի անց Ագրարայինի Ապարանի քոլեջը չի կառուցվել
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզն ունի գյուղատնտեսության եւ անասնապահության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ