News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Տեխնոլոգիական ոլորտի զարգացումը անհնար է առանց հստակ պլանի, ինչի մասին վկայում է համաշխարհային փորձը։ Այս մասին Վերակառուցման եւ եւ զարգացման եվրոպական բանկի ժողովում մայիսի 15-ին ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի սահմանափակ մարդկային ռեսուրսների պայմաններում  անհրաժեշտ է ավելի հստակ որոշել առաջնահերթությունները եւ ուշադրությունը կենտրոնացնել դրանց վրա։ Գերակայությունների թվում նա նշել է արհեստական բանականության ոլորտը, միկրոէլեկտրոնիկան, որտեղ Հայաստանն ավանդույթներ ունի, ինչպես նաեւ կենսատեխնոլոգիաները։

Արշակյանն ավելացրել է, որ համաշխարհային առաջատարները, այդ թվում հայկական ծագում ունեցող ամերիկացի գործարար Նուբար Աֆեյանի ընկերությունները, կարող են հանդես գալ իրենց նախաձեռնություններով։

Փոխխոսնակը նշել է ներդրումների կարեւորությունը կրթության եւ գիտության ոլորտում։ «Մենք ցանկանում ենք բիզնեսի ոլորտում իրականացնել անցում համակարգչայնացված աշխատանքից ավելի բարդ տեխնոլոգիայի»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ սփյուռքը կարեւոր դեր է խաղում երկրի տեխնոլոգիական զարգացման գործում։ «Մենք պետք է շեշտադրենք այդ մարդկանց հետ ակտիվ աշխատանքը, ինչպես նաեւ այն ընկերությունները, որոնցում նրանք ներկայացված են»,- ամփոփել է խորհրդարանականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ