News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԵՄ ղեկավարությունը դատապարտել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը իր X միկրոբլոգում գրել է, որ խստորեն դատապարտում է «ստոր հարձակումը»։ «Նման բռնության ակտերը տեղ չունեն մեր հասարակության մեջ և խաթարում են ժողովրդավարությունը՝ մեր ընդհանուր ամենաթանկ բարիքը: Իմ մտքերը վարչապետ Ֆիցոյի և նրա ընտանիքի հետ են»,- հավելել է ֆոն դեր Լայենը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն, իր հերթին Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել են, որ ցնցված են հարձակման մասին լուրից։ «Ոչինչ չի կարող արդարացնել բռնությունը կամ նմանատիպ հարձակումները», - մասնավորապես նշել է Միշելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ