News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանն այսօր՝ մայիսի 15-ին հրաժարական է տվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արմեն Հայրապետյանը։

«Ընտրություններից հետո կոալիցիոն հուշագիր էին ստորագրել «Հանրապետություն» կուսակցությունն ու «Ազատական» կուսակցությունը։ Ըստ այդ համաձայնագրի՝ 2.5 տարի կառավարելու էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը, ի դեմս Բագրատ Զաքարյանի, իսկ վերջին 2.5 տարին Սամվել Բաբայանի թիմակիցը՝ Խաչատուր Անդրեասյանը»,- մեզ հետ զրույցում ասաց Հայրապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ