News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վազքը պարզապես հոբբի չէ ժամանակակից մարաթոնի մասնակիցների համար։ Անթրոպոլոգիայում որսի նպատակով վազքի նոր ուսումնասիրությունը դիմացկունության տեսակետից ցույց է տալիս, որ այն կարող է նույնքան արդյունավետ լինել, որքան եւ որսի այլ ավանդական մեթոդները։ Ստացված արդյունքները նկարագրվել են Nature Human Behavior ամսագրում հրապարակված հետազոտությունում։

Սկզբում որոշ անթրոպոլոգներ կարծում էին, որ երկար տարածությունների վազքը որսի հետեւից հոգնեցուցիչ կլիներ մարդկային օրգանիզմի համար։ Կարծիք կար, որ վազքի ավելի դանդաղ տեմպը որս հայթայթելու եւ ուժերը պահպանելու լավագույն միջոցն էր։

Դիմացկունության մասին հիպոթեզը վկայում է, որ մարդու երկար տարածություն վազելու ունակությունը ադապտացիա է, որն սկսվել է մոտ երկու միլիոն տարի առաջ։

Գիտնականներն իրենց նոր հետազոտությունում ուսումնասիրել են մոտ 400 գրանցված դեպքեր 1500-2000թթ. ընթացքում, պարզելու համար, թե ինչ դեր է խաղացել վազքը որսի ժամանակ։ Դրանց մեջ կան պատմություններ քոչվոր ցեղերի մասին, ներառյալ Սիբիրի էվենկները, Կանադայի իննու ցեղը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մբուտի ցեղը, ավստրալական ցեղերը, ինուիտներն Ալյասկայում եւ այլն։ Որոշ աղբյուրներ վկայում են այն մասին, որ որսորդները երբեմն վազել են ավելի քան 62 մղոն մեկ որսի հետեւից։

Հետազոտողների թիմը օգտագործել է մաթեմատիկական մոդելավորումը, որպեսզի դիտարկի տարբեր սցենարներ, որոնք կարող էին տեղի ունեցած լինել որսի հետապնդման ժամանակ։ Նրանք հաշվարկել են որսի չափը, հետապնդման արագությունը (քայլք կամ վազք) եւ տարածությունը, որը հաղթահարել է մարդը։ Մոդելները ցույց են տվել, որ ամենաարագ տեմպի դեպքում հետապնդումը կարող էր ավելացնել էներգիայի ծախսը։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ որսի այս ռազմավարությունը հասանելի է եղել պլեյստոցենի հոմինիմներին (2,6-11 700 ռարի առաջ) եւ, գուցե, իր դերն է խաղացել մարդու էվոլյուցիայի հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ