News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդել ձգտող օտարերկրյա, այդ թվում՝ ոչ պետական ​​դերակատարների թիվն աճում է, որոնցից ամենագլխավորներն են Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, ըստ Reuters-ի՝ չորեքշաբթի Սենատի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:

«Մասնավորապես, Ռուսաստանը դեռևս ամենաակտիվ արտաքին սպառնալիքն է մեր ընտրությունների համար։ Նման ազդեցության գործողություններում Ռուսաստանի կառավարության նպատակները սովորաբար ներառում են ԱՄՆ-ի դեմոկրատական ​​ինստիտուտների նկատմամբ վստահության խաթարումը, ԱՄՆ-ում սոցիալ-քաղաքական տարաձայնությունների սրումը և Ուկրաինային Արևմուտքի աջակցության թուլացումը»,- ընդգծել է Հեյնսը:

Սակայն, ըստ Հեյնսի, ԱՄՆ կառավարության ընտրությունների պաշտպանությանն ուղղված ջանքերը 2016 թվականի նախագահական ընտրություններից հետո զգալիորեն բարելավվել են, և կառավարությունը երբեք ավելի լավ պատրաստված չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ