News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Թայվան տարածաշրջանի վարչակազմի նոր ղեկավարի` Լայ Ցինդեի` մայիսի 20-ին կայանալիք երդմնակալության արարողության նախաշեմին արժե ընթերցողներին ծանոթացնել Թայվանի պատմության, «մեկ Չինաստանի» սկզբունքի հետ և հիշեցնել այդ հարցում Հայաստանի դիրքորոշման մասին:

тайвань картинка номер 1.jpg (28 KB)

Թայվանը պատկանել է Չինաստանին հնագույն ժամանակներից` սկսված նվազագույնը Վու նահանգի իշխանության ժամանակներից (Եռաթագավորության Ժամանակաշրջան): Սուն և Յուան դինաստիաները, իրենց հերթին, Թայվանում կառավարող մարմիններ էին  նշանակել: 1624 թվականին դանիացի գաղութարարները ներխուժեցին Թայվանի հարավ և գրավեցին այն: 1662 թվականին նրանց վտարեցին կղզուց: 1684 թվականին Թայվանի պրեֆեկտուրայի կառավարումը անցավ Ֆուցզյան նահանգի ենթակայության տակ: 1885 թվականին Թայվանի կարգավիճակը թարմացվեց, և այն դարձավ Չինաստանի 20-րդ նահանգը:

1894 թվականի հուլիսին Ճապոնիան պատերազմ սկսեց Չինաստանի դեմ: 1895 թվականի ապրիլին Ցինի պարտված կառավարությանը ստիպեցին տալ Թայվանը Ճապոնիային: Ճապոնա-չինական պատերազմի («Չինացի ժողովրդի դիմադրության պատերազմ ճապոնական ագրեսիայի դեմ»  ընթացքում (1931-1945 թթ.) Չինաստանի կոմունիստական կուսակցությունը պահանջեց վերականգնել Թայվանը: 1937 թվականին Մաո Ցզե Դունը հայտարարեց, որ Չինաստանի նպատակն է վերականգնել գրավված չինական տարածքները և ապահովել Թայվանի ազատագրումը:

1941 թվականի դեկտեմբերի 9-ին Չինաստանի կառավարությունը պատերազմ հայտարարեց Ճապոնիային` նշելով Թայվանը իր կազմում վերականգնելու նպատակի մասին: 1943 թվականի դեկտեմբրի 1-ին Կահիրեի կոնֆերանսում Չինաստանի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունվեց հռչակագիր, որում նշվում Էր, որ Չինաստանին պետք է վերադարձվեն Ճապոնիայի կողմից գրավված բոլոր տարածքները` այդ թվում` հյուսիս-արևելյան Չինաստանը, Թայվանը և Պեսկադորյան կղզիները: 

1945 թվականի հուլիսի 26-ին Չինաստանը, ԱՄՆ-ն և Միացյալ Թագավորությունը ստորագրեցին Պոտսդամի հայտնի հռչակագիրը, որը ընդունվեց նաև ԽՍՀՄ-ի կողմից: Նույն թվականի սեպտեմբերին Ճապոնիան ստորագրեց կապիտուլացիայի պայմանագիրը, որով պարտավորվում էր կատարել Պոտսդամի հռչակագրի դրույթները: Հոկտեմբերի 25-ին Չինաստանի կառավարությունը հայտարարեց, որ վերականգնում է Թայվանի նկատմամբ իշխանությունը. Թայբեյում տեղի ունեցավ Ճապոնիայի կապիտուլյացիայի ընդունման  արարողությունը: Դրանով Չինաստանը դե յուրե և դե ֆակտո վերականգնեց Թայվանը` միջազգային իրավական նշանակության բազմաթիվ փաստաթղթերի միջոցով: 1949 թվականի հոկտեմբերի 1-ին հիմնադրվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ)` որպես Չինաստանի Հանրապետության (1913-1949 թթ.) իրավահաջորդ, և Կենտրոնական ժողովրդական կառավարությունը դարձավ ամբողջ Չինաստանի միակ օրինական կառավարությունը: 1940-ականների վերջին Չինաստանում քաղաքացիական պատերազմը և արտաքին ուժերի միջամտությունը բերեց երկարատև քաղաքական առճակատման Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան  1971 թվականի հոկտեմբերին 26-րդ սեսիայում ընդունեց 2758 բանաձևը, որով պարտավորվեց «վերականգնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բոլոր իրավունքները և ճանաչել նրա կառավարությունը` որպես Միավորված ազգերի կազմակերպությունում Չինաստանի միակ օրինական ներկայացուցիչների»:

Тайвань картинка номер 2.jpg (34 KB)

Հետագայում Առողջապահության համաշխարհային ասամբլեան ընդունեց 25.1 բանաձևը, որը վերականգնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օրինական տեղը և բացառել Թայվանի վարչակազմի «ներկայացուցիչներին»։ ՄԱԿ-ի պաշտոնական իրավական եզրակացության մեջ պարզ նշվում էր, որ «ՄԱԿ-ը համարում է Թայվանը Չինաստանի նահանգ` առանց որևէ կարգավիճակի»: ՄԱԿ-ում կղզին նշվում է որպես «Թայվան` Չինաստանի նահանգ»:

Վերջին տարիներին ԱՄՆ-ի ուղղորդմամբ որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ բանաձևը վերջնական լուծում չի տվել Թայվանի ներկայացուցչության խնդրին. նրանք հայտարարում են, որ Թայվանի կարգավիճակը դեռ որոշված չի` փորձ անելով ստեղծել «երկու Չինաստաններ»` օգտագործելով Թայվանը «մեկ Չինաստանի» սկզբունքի դեմ: Այս գործողությունները 2758 բնաձևի և միջազգային իրավունքի, ինչպես նաև այս երկրների կողմից ստանձնած քաղաքական պարտավորությունների լուրջ խախտում են: Չինաստանը դատապարտել է և վճռական ձևով մերժել դրանք:

1949 թվականին ՉԺՀ-ի հիմնադրումից հետո Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը` Մաո Ցզե Դունի գլխավորությամբ, առաջարկեց ուղեցույց, որում շարադրված են Թայվանի հիմնախնդրի խաղաղ լուծման սկզբունքը և հիմնական քաղաքականությունը:

1992 թվականին տեղի ունեցավ հանդիպում Չինաստանի Կոմունիստական կուսակցության և Թայվանի ներկայացուցչության միջև, որի արդյունքում ընդունվեց 1992 թվականի Կոնսենսուսը:

тайвань картинка номер 4 (2).jpg (56 KB)

Այն ներկայացնում է «մեկ Չինաստանի» սկզբունքը, որը միջազգային հանրության ընդհանուր համաձայնություն է, համապատասխանում է միջազգային հարաբերությունների հիմնական նորմերին: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը առաջարկեց «մեկ երկիր, երկու համակարգ» գաղափարը` առաջինը կիրառելով այն Հոնգ Կոնգի և Մակաոյի խնդիրների լուծման մեջ: 

2012 թվականին Չինաստանի Կոմունիստական կուսակցության 18-րդ Ազգային կոնգրեսից հետո կուսակցությունը` Սի Ցզինպինի ղեկավարությամբ, կարևոր լրացում կատարեց ազգային վերամիավորման և Թայվանի վերաբերյալ սկզբունքների և դրույթների տեսության մեջ և աշխատանք տարավ երկու կողմերի միջև հարաբերությունները ճիշտ ուղու վրա պահելու համար: 2017 թվականին 19-րդ Ազգային կոնգրեսի ժամանակ կուսակցությունը հաստատեց «մեկ երկիր, երկու համակարգի» և ազգային վերամիավորման աջակցման հիմնական դրույթը: 2019 թվականի հունվարին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի գլխավոր քարտուղար և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը առաջ քաշեց հինգ դրույթներ երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը և Հայրենիքի խաղաղ վերամիավորմանը նպաստելու համար.

Արաջին՝ խթանել ազգային վերածննդին և հասնել խաղաղ վերամիավորման նպատակին, երկրորդ` որոնել Թայվան տարածաշրջանին համապատասխան «մեկ երկիր, երկու համակարգ» նախագիծը և հարստացնել խաղաղ միավորման պրակտիկան, երրորդ` հավատարիմ մնալ «մեկ Չինաստան» սկզբունքին և պահպանել խաղաղ վերամիավորման հեռանկարները, չորրորդ` խորացնել երկու ափերի միջև զարգացումը և ամրապնդել խաղաղ վերամիավորման հիմքերը, հինգերորդ` համաքաղաքացիների հետ հասնել հոգևոր ներդաշնակության և նպաստել խաղաղ վերամիավորման ճանաչմանը։

тайвань картинка номер 4 (1).jpg (73 KB)

«Մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքի առաջարկից ի վեր` որոշ քաղաքական ուժեր շարունակ սխալ են ներկայացնում կամ աղավաղում են նրա նպատակները: Թայվանի Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը հնարավոր ամեն բան արել է այդ սկզբունքը անհիմն քննադատության ենթարկելու համար, ինչը հանգեցրել է նրա նպատակների վերաբերյալ թյուրըմբռմանը: Դեմոկրատական առաջադիմական կուսակցության ղեկավարները հրաժարվում են ճանաչել «մեկ Չինաստան» սկզբունքը և աղճատում ու մերժում են 1992 թվականի Կոնսենսուսը: Նրանք հայտարարում են, որ Թայվանն ու մայրցամաքային Չինաստանը միմյանց ստորադասված չպետք է լինեն:

Հունվարի 13-ին Թայվանում տեղի ունեցան վարչակազմի ղեկավարի ընտրություններ: Ընտրություններում հաղթել է Թայվանի Դեմոկրատական առաջադիմական կուսակցության թեկնածու Լայ Ցինդըն: Նա ստացել է ընտրողների 40,05 % ձայները: Ընտրությանը մասնակցել է բնակչության 71,86 %-ը: Ակնկալվում է, որ երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2015 թվականին ստորագրել է համատեղ հռչակագիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, որում հաստատում է սատարումը «մեկ Չինաստանի» քաղաքականությանը, հանդես է գալիս ցանկացած տարբերակով ներկայացող «անկախ Թայվանի» դեմ, հաստատում է, որ չի ստեղծում Թայվանի հետ որևէ պաշտոնական կապեր, աջակցում է մայրցամաքային Չինաստանի և Թայվանի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաև աջակցում է երկրի վերականգնմանն ուղղված Չինաստանի կառավարության ջանքերին` համարելով, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անբաժանելի մասն է, իսկ Թայվանի հիմնախնդիրը` Չինաստանի ներքին գործը:

Պարույր Սինյավսկի

Տպել
Ամենաշատ