News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այցով Ստրասբուրգում է, ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա): Տեղեկությունը NEWS.am-ին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Միրզոյանը կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ։

ԵԽ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է ԵԽ 70 կոնվենցիա և միացել ԵԽ 12 մասնակի համաձայնագրի:

Օվիեդոյի կոնվենցիան միջազգային միակ իրավական գործիքն է, որը սահմանում է բժշկության և կենսաբանական բժշկության ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները:

Հայաստանը 37-րդ երկիրն է, որ միանում է կոնվենցիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն մեր կարևոր գործընկերներից է. Նարեկ Մկրտչյանը՝ Մաքսիմ Լոնգանգեին
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին...
Եվրոպայի խորհուրդը հետաքրքրված է դատավորների գնահատման նոր համակարգով. Հանդիպել են Անդրեասյանն ու Լոնգանգեն
Մաքսիմ Լոնգանգեն իր երախտագիտության խոսքն է ասել ընդունելության համար և հույս հայտնել, որ շարունակական բնույթ կկրեն երկկողմ հարաբերությունների…
ԿԳՄՍ նախարարը Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ...
Մաքսիմ Լոնգանգեն այցելել է ՀՀ քննչական կոմիտե․ քննարկվել են գործակցության զարգացման հարցեր (ֆոտո)
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ Ծրագրից  բխող ՀՀ քննչական…
ՄԻՊ-ը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումները
Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում...
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
Ամենաշատ