News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Վլադիմիր Զելենսկին Խարկովում գլխավոր հրամանատարի շտաբի նիստ է անցկացրել եւ իրավիճակը մարզում անվանել «ընդհանուր առմամբ վերահսկելի»։

Զելենսկին լսել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու, ինչպես նաեւ «Խորտիցա» եւ «Խարկով» ստորաբաժանումների հրամանատարներ Յուրի Սոդոլի եւ Միխայիլ Դրապատիի զեկույցները։ «Մանրամասն վերլուծվել են մարտական իրավիճակի հեռանկարները առաջիկա օրերին եւ շաբաթներին եւ մեր հնարավորությունները՝ դիմակայելու ռուսական հարձակողական պլաններին»,- գրել է Զելենսկին։

Իրավիճակը Խարկովի մարզում Զելենսկին անվանել է «ընդհանուր առմամբ վերահսկելի» եւ հայտնել, որ ուկրաինացի զինվորականները ռուսական բանակին «զգալի կորուստներ» են պատճառում, բայց խոստովանել է, որ ուղղությունը մնում է «չափազանց բարդ», եւ ԶՈւ-ն կուժեղացնի իր ստորաբաժանումները։

Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության եւ Արտաքին հետախուզական ծառայության պետերը Զելենսկուն զեկուցել են ռուսական զորքերի մտադրությունների, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայության  ղեկավարը՝ հակադիվերսիոն միջոցների մասին։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահը լսել է մարզային երկու վարչությունների եւ սահմանամերձ ու ճակատամերձ շրջանների ղեկավարների զեկույցները։

Մայիսի 10-ին ռուսական զորքերն սկսել են նոր հարձակում Խարկովի մարզում։ Շուտով ՌԴ ՊՆ-ն հայտարարել է մի շարք բնակավայրեր վերցնելու մասին, իսկ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին խոստովանել է, որ իրադրությունը շրջանում էապես սրվել է։ Մայիսի 14-ին Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ ուկրաինական զորքերը «տեղափոխվել են ավելի շահեկան դիրքեր» Վոլչանսկի եւ Լիպցովի շրջանում։ Միեւնույն ժամանակ, իշխանությունները տարհանում են տեղի բնակիչներին Խարկովի մարզի սահմանամերձ գյուղերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն ու Ուկրաինան պատասխանել են Պուտինի առաջարկին
Նրա խոսքով՝ այս պլանը չի վկայում պատերազմը դադարեցնելու ցանկության մասին...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ուկրաինան վերադարձրել է 254 զոհված զինվորների մարմինները
Ինչպես հայտնել են ուկրաինական շտաբից, զոհվածների մեծ մասը՝ 221 մարդ, կռվել է Դոնեցկի ուղղությամբ...
Երևանի մասնակցությունն Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին «տեղավորվում է Փաշինյանի գծի մեջ». Զատուլին
Նա նշեց, որ Ռուսաստանի հետ խզումը պահանջում է արժեքների վերագնահատում, որով ակտիվորեն զբաղվում է Փաշինյանը...
Հարավային Կորեան հայտնել է, որ Հյուսիսային Կորեան կարող էր Ռուսաստանին ուղարկել մինչև 5 միլիոն հրետանային արկ
Սեուլը գրանցել է առնվազն 10,000 բեռնափոխադրող կոնտեյներ, որոնք կարող են պարունակել մինչև 4,8 միլիոն հրետանի, որոնք Հյուսիսային Կորեայից ուղարկվել են Ռուսաստան...
Պուտինը նշել է Ուկրաինայի հետ բանակցությունների պայմանները՝ պահանջելով Խերսոնի և Զապորոժիեի շրջանները
Նրա խոսքով, հենց որ Ուկրաինան սկսի զորքերը դուրս բերել Դոնբասից և Նովոռոսիայից և պարտավորվի չանդամակցել ՆԱՏՕ-ին...
Ամենաշատ